Թել Ավիվն ու Հայֆան կհավասարեցնենք գետնին. Իրանը պատասխանել է իսրայելական սպառնալիքներին

«Եթե սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապված չնչին սխալ նկատենք, ապա մենք հարված կհասցնենք ինչպես Իրանին սպառնացող հրթիռային կայաններին, այնպես էլ հնարավորինս շուտ գետնին կհավասարեցնենք Հայֆան և Թել Ավիվը»,- ասել է Շեքարչին՝ հավելելով, որ Իսրայելի իշխանությունները իրական պատկերացում չունեն Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հզորության մասին:
Այսպես նա պատասխանել է Իսրայելի Պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ավիվ Կոխավիի վերջին հայտարարություններին, որը սպառնացել էր հարված հասցնել Իրանին իրանական իշխանությունների «փոքրագույն սխալի» դեպքում:
Հիշեցնենք, որ Ավիվ Կոհավին հունվարի 26-ին ասել էր, որ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը բոլոր մակարդակներում վատն է և չի թույլատրվում վերականգնել: Միաժամանակ, նա նշել է, որ հանձնարարել է պատրաստել Իրանի դեմ մի շարք նոր ռազմական-օպերատիվ պլաններ: