Տեսանյութ.Երգիչ Մհեր Արմենիան Շուռնուխից ոտքով գալիս է Երևան. պահանջում է Փաշինյանի հրաժարականը          «Արեք դա հանուն առաջնագծում իր կյանքի գնով մեր խաղաղության համար պայքարող տղերքի». Արմեն Մուրադյանը խնդրանքով դիմել է կանանց       Սրանք թուրքական խաղաղասիրությամբ ծանր հիվանդ են, այդպիսի հիվանդները չեն բուժվում, մեռնում են    

10 մար 2021 11:00

Ադրբեջանցի պատգամավորն առաջարկում է փակել Լաչինի միջանցքը, եթե «Զանգեզուրով ճանապարհը» չբացվի

Ադրբեջանցի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան առաջարկում է փակել Լաչինի միջանցքը, եթե
«Զանգեզուրով ճանապարհը» չբացվի։ Այս մասին գրում է Jam News-ը։


«Հանդիպումները շարունակվում են՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պայմանների: Այս փաստաթղթի բոլոր կետերը պետք է պահպանվեն: Զանգեզուրով ճանապարհը պետք է բաց լինի: Եթե այս ճանապարհը չբացվի, Ադրբեջանը պետք է հայտարարի, որ կփակի Լաչինի միջանցքը: Այսպիսով, եկեք հասկացնենք ռուս խաղաղապահներին, որ հայտարարության մի կետը կատարվում է, բայց մյուսը չի կատարվում: Ադրբեջանը պետք է ցուցադրի իր սկզբունքային դիրքորոշումն այս հարցում»,-ասել է Մուստաֆան։


Հիշեցնենք, որ մարտի 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովում, նրա անդամ երկրներին «հրավիրել օգտագործել Զանգեզուրի միջանցքը»՝ հայտարարելով, թե «նոր տրանսպորտային միջանցքը, որն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, և միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը մեր երկրի անբաժանելի մասին՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, և Թուրքիային, նոր հնարավորություններ է բացել տարածաշրջանի տրանսպորտային ոլորտում»:


Այս հայտարարությանը ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել էր, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա:


«Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը նմանօրինակ սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը: Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, այն անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար»,-ասել է ԱԳՆ խոսնակը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր