«Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվել          Թալինի եկեղեցում Տավրոս Սափեյանը և կարգալույծ նախկին քահանան խոչընդոտել են «Նռնօրհնեքի» կարգը. Արագածոտնի թեմի ահազանգը       Ինչքան էլ ատեմ 2025 թվականը, միևնույնն է՝ խենթի պես սիրում եմ այն, որովհետև մեր կյանքի վերջին համատեղ հիշողությունները եղել են այստեղ    

10 մար 2021 14:30

Չի բացառվում, որ Փաշինյանը ելուզակներին ուժայինի հագուստ հագցնի և մտցնի Գլխավոր շտաբ.Արտակ Դավթյանին ևս ուզում են դարձնել հանցակից

Մենք ունենք սահմանադրություն, որը մեր գլխավոր օրենքն է և դրա նորմերի ուժով Օնիկ Գասպարյանը որևէ խնդիր չուներ պաշտոնավարումը շարունակելու առումով: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՀ առաջին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Օնիկ Գասպարյանի շուրջ ստեղծված իրավիճակին:


«Շատ իրավաբաններ են մատնանշել այն կարգավորումները, ըստ որոնց ԳՇ պետ-ին պաշտոնանկ անելու որևէ լիազորություն չկա, ինձ ուղղակի զարմացնում են վարչապետի աշխատակազմից այսպես կոչված որոշ մեկնաբանություններ, այնպիսի տպավորություն է, թե մենք իրավաբան չունենք, կարծես մենք անկիրթ ցեղերից բաղկացած ինչ-որ ժողովուրդ ենք, այդպես չէ, մենք ունենք շատ լավ զարգացած իրավաբանական դպրոց:


Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի դիրքորոշմանը, ես հուսով եմ, որ ՀՀ նախագահը զերծ կմնա ինչ-ինչ փնտրտուքներից և կգնա սահմանադրական ճանապարհով, անգամ եթե նախագահը ինչ-որ սխալներ է գործել, կամ գրանցման հետ կապված ինչ-որ խնդիր է եղել, բայց եթե այսօր ՀՀ նախագահը գնա իրավական ճանապարհով, նրան ամեն ինչ կներվի, հակառակ դեպքում կնշանակի, որ իր անվան հետ կապվող բոլոր քննադատություններն ու մեղադրանքները ճիշտ են»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:


Անդրադառնալով իշխանության հետագա քայլերի օրինականությանը, իրավապաշտպանը նշեց. «Այսօրվա իշխանությունն ամեն ինչ անում է ուժային բախումների տանելու համար, բայց պաշտոնյաները թող հիշեն, որ անօրինական հրամանները չեն կատարում, վերջին կարմիր գիծը չպետք է անցնել, մի քանիսը արդեն իսկ հատված են, լինի դա ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, թե այլ կառույց, որևէ մեկը չպետք է ուժով գնա մեր Գլխավոր շտաբի դեմ, դա կարող են անել միայն Ադրբեջանն ու Թուրքիան, չպետք է հերթական անգամ ապացուցել, որ այս իշխանությունը իրականացնում են Թուրքիայի և նրա կցորդ Ադրբեջանի քաղաքականությունը: Չեմ կարծում, որ մեր Զինված ուժերում կարող են գտնվել նման մարդիկ, բայց ծանոթ լիենլով Փաշինյանի մեթոդներին, նա կարող է հագցնել հագուստ, և այդ ելուզակներին, որոնք պատրաստ են կատարել ցանկացած հանցագործություն, ուղարկել»:


Իշխանության նպատակը քաոս ստեղծելն է, ես հուսով եմ, որ ԳՇ-ն և բոլոր նրանք, ովքեր գիտեն երկրի և պետության գինը, կկարողանան ամեն ինչ լուծել հնարավոր քիչ կորուստներով, իսկ նոր ԳՇ պետի նշանակումը հնարավոր չէ, քանի որ իրավական առումով Օնիկն ու մյուսները պետք է շարունակեն պաշտոնավարումը:


Անդրադառնալով Արտակ Դավթյանի պաշտոն ստանալուն հանգամանքին՝ Լարիսա Ալավերդյանն ասաց.


«Արտակ Դավթյանին ամբողջովին ուզում են դարձնել հանցակից բոլոր տեսակի հանցագործություններում, որոնք ուղղված են պետության և սահմանադրության դեմ, բայց Արտակ Դավթյանը ինքնը պետք է որոշի իր ապագան»:


Աղբյուրը՝ yerevan.today


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր