«Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվել          Թալինի եկեղեցում Տավրոս Սափեյանը և կարգալույծ նախկին քահանան խոչընդոտել են «Նռնօրհնեքի» կարգը. Արագածոտնի թեմի ահազանգը       Ինչքան էլ ատեմ 2025 թվականը, միևնույնն է՝ խենթի պես սիրում եմ այն, որովհետև մեր կյանքի վերջին համատեղ հիշողությունները եղել են այստեղ    

13 մար 2021 15:00

Մխիթարյանի վնասվածքը սպասվածից կարող է լուրջ լինել․ նա տեղաշարժվել է հենակներով

«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի «Շախտյորի» դեմ խաղում (3-0) վնասվածք էր ստացել ու փոխարինվել առաջին կեսի վերջում։
 
Մխիթարյանի մոտ սրունքի մկանային վնասվածք էր, սակայն այն կարող է սպասվածից լուրջ լինել։ Corriere dello Sport-ը գրում է, որ երեկ երեկոյան Մխիթարյանը «Ռոմայի» մարզաբազայում տեղաշարժվել է հենակների օգնությամբ։ Այսօր ու վաղը հայ կիսապաշտպանը մանրակրկիտ բուժզզնում կանցնի վնասվածքի լրջության աստիճանը հասկանալու համար։
 
Առաջին տպավորությունը դրական չէ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Մխիթարյանը դաշտ կարող է վերադառնալ միայն ապրիլի սկզբին՝ միջազգային դադարից հետո։ Սա նշանակում է, որ Մխիթարյանը կարող է բաց թողնել Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերը աշխարհի առաջնության ընտրական փուլում Իսլանդիայի և Ռումինիայի հետ, որոնք կայանալու են մարտի վերջին։


Սա Մխիթարյանի առաջին վնասվածքը չէ ընթացիկ մրցաշրջանում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր