Թալինի եկեղեցում Տավրոս Սափեյանը և կարգալույծ նախկին քահանան խոչընդոտել են «Նռնօրհնեքի» կարգը. Արագածոտնի թեմի ահազանգը          Ինչքան էլ ատեմ 2025 թվականը, միևնույնն է՝ խենթի պես սիրում եմ այն, որովհետև մեր կյանքի վերջին համատեղ հիշողությունները եղել են այստեղ       Թող այս տարին դառնա նոր հույսերի և անվտանգ տուն վերադարձի տարի. Հենրիխ Մխիթարյանն իր ուղերձում անդրադարձել է Բաքվում ապօրինի պահվող հայերին    

17 մար 2021 14:15

Տեսանյութ.Ադրբեջանն ունի լծակներ և կարողանում է ճնշում գործադրել Հայաստանի վրա.սկսելու է աշխատանքներ տանել Գեղարքունիքի և Վայոց Ձորի ուղղություններում

Ադրբեջանն ունի լծակներ և կարողանում է ճնշում գործադրել Հայաստանի վրա: Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:




«Ադրբեջանն այսօր ցավալիորեն Հայաստանի վրա ճնշման նոր գործիքներ ունի, առաջնահերթ դա վերաբերում է հենց Սյունիքին, քանի որ ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհների մի մասը հատվում է Ադրբեջանի հետ: Նրանք ստեղծել են ճնշման տարբեր գործիքներ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:


Նա նաև նշեց, որ եղանակային պայմանների բարելավման դեպքում Ադրբեջանը փորձելու է դիրքերը բարելավվել Վայոց Ձորի և Գեղարքունիքի ուղղություններում:

«Նրանք ցանկացած պարագայում փորձելու են դիրքային առավելության հասնել, հիմա դա տեսնում ենք Սյունիքում, իսկ ավելի ուշ տեսնելու ենք Գեղարքունիքում և Վայոց Ձորում և եղանակային պայմանների բարելավման պարագայում Ադրբեջանն այս ուղղությամբ ևս աշխատանքներ տանելու է»,- ասաց նա:


Արցախի նախագայի անվտանգության հարցերով նախկին խորհրդականը նաև անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությանը:


«Սյունիքով միջանցքի բացումն արդեն իսկ փաստում է՝ հայկական շահերը որևէ ձևով ներկայացված չեն և չեն իրացվում: Թվում էր, թե ողբերգական կետը նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունն էր, սակայն ամեն օր մենք գնում ենք անհասկանալի զիջումների»,- մեկնաբանեց Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդականը:


Տիգրան Աբրահամյանը նաև նշեց՝ ռուսական խաղաղապահները զսպող օղակ են և տվյալ ժամանակաշրջանում պատերազմի վերսկսումը դեռևս հնարավոր չէ:


«Ամենամեծ գործոնը, որը կանխում է պատերազմի սկսումը, Արցախում ռուսական խաղաղապահների առկայությունն է, Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունը, կարևոր գործոն է Ռուսաստանի առկայությունը, քանի որ Հայաստանը չունի իմունիտետ և անվտանգային միջավայր, բայց գուցե ժամանակի ընթացքում լինեն փոփոխություններ»,- նշեց Աբրահամյանը:


Նա նաև հավելեց՝ Ադրբեջանի կողմից արվող հայտարարություններն ունեն պատժիչ բնույթ:


«Այս փուլում Ադրբեջանի սպառնալիքները պատերազմի վերսկսման մասով պատժիչ կամ շանտաժի գործիք են, այս գործընթացում վերջնական արդյունքին հասնելու համար հօգուտ Ադրբեջանի և Թուրքիայի»,- ասաց նա:


Տիգրան Աբրահամյանը նաև մեկնաբանեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը:


«Ցանկացած պարագայում արտահերթ ընտրությունների դեպքում կարևոր խնդիր է գործող իշխանության բացակայությունը այդ գործընթացին, ինչ մեխանիզմով կլինի, դա կարևոր չէ, բայց գործող իշխանությունը պետք է չլինի և կարևորագույն պայման է Նիկոլ Փաշինյանի հեռացումը: Չեմ բացառում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հասկանում է ստեղծված բարդագույն իրավիճակը և փորձում է ճանապարհներ փնտրել Նիկոլ Փաշինյանի խաղաղ հեռացման համար»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր