Քպականներն ադեկվատ չեն գնահատում ՀՀ-ի առջև կանգնած սպառնալիքները. «Փաստ»          Սեպտեմբերի 18-ին վթարային աշխատանքներով պայմանավորված 24 ժամով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Սեպտեմբերի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

17 մար 2021 14:58

Ադրբեջանն արդեն իսկ մեղավոր է վերջին պատերազմում գործած սարսափելի վայրագությնների համար.Գերիների վերադարձի պահանջով նոր բանաձև՝ ԱՄՆ Կոնգրեսում

ԱՄՆ կոնգրեսականներն Ադրբեջանին կոչ են արել անհապաղ ազատ արձակել հայ գերիներին: Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահների ներկայացրած բանաձևին աջակցություն են հայտնել 31 ներկայացուցիչ: Բանաձևում նշված է, որ Ադրբեջանը կեղծում է ռազմագերիների կարգավիճակը՝ փորձելով արդարացնել նրանց գերի պահել ցանկությունը: Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն անընդնելի է համարել ԼՂ վերջին պատերազմից ավելի քան 100 օր անց հարյուրավոր հայ զինծառայողների քաղաքացիական անձանց՝ Ադրբեջանում պահվելը:

«Ադրբեջանն արդեն իսկ մեղավոր է վերջին պատերազմում գործած սարսափելի վայրագությնների համար, և սա ավելի է խորացնում խնդիրը»,- ասել է Շիֆը՝ նշելով, որ ԱՄՆ-ը բոլոր դիվանագիտական խողովակներով պետք է ապահովի հայ գերիների վերադարձը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր