Հայաստանի համար գազի գինը կարող է զգալիորեն բարձրանալ          Տեքստիլի գծով գործարանները լինելու են Գյումրիում՝ կտորի արտադրությունից մինչև կարի ֆաբրիկաներ       «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում, կան վիրավnրներ    

20 մար 2021 12:21

Հեյդար Ալիևը Ադրբեջանի բոլոր խաղատները փակել էր՝ վերահսկելու խաղամոլ որդուն. նա արեց այն, ինչ հայրը չէր կարող

Գերմանական Süddeutsche Zeitung թերթը հոդված է հրապարակել Իլհամ Ալիևի անցյալի և բռնապետական ռեժիմի մասին։


Հոդվածում ասվում է, որ Իլհամ Ալիևն Ադրբեջանում իր խնդիրները լուծում է ուժով, իսկ արտերկրում՝ խավիարային դիվանագիտությամբ: Ալիևը փոխել է Սահմանադրությունը՝ ընդմիշտ իշխանության գլուխ մնալու համար: Ընտրություններում հաղթում է միայն մանիպուլյացիայի միջոցով: Երկրում ձերբակալվում են ընդդիմադիրներ, իշխանության քննադատներ և իրավապաշտպաններ:


Պարբերականը գրում է «խավիարային դիվանագիտության» մասին, մասնավորապես` որ խավիարի կիլոգրամները օգնում են կոծկել Ալիևի ռեժիմի` երկրում մարդու իրավունքների խախտումները և ընտրություններ կեղծելը: Ադրբեջանի եվրոպացի լոբբիստները դրական են գնահատում Ադրբեջանում անցկացվող ընտրությունները թանկարժեք նվերների ու հարուստ ընդունելությունների շնորհիվ:


Հոդվածում ասվում է, որ Իլհամ Ալիևը իշխանություն է ստացել հորից: Շատ է խոսվում այն մասին, որ Իլհամ Ալիևը խաղամոլ էր, և 1997-ին Ադրբեջանի բոլոր խաղատները փակվել են, քանի որ Հեյդար Ալիևը ցանկանում էր վերահսկել որդու կախվածությունը:


Հոդվածում նշվում է, որ անցյալ տարի նա կարողացել է անել այն, ինչ հայրը չէր կարող: Ադրբեջանական զորքերը գրավել են հայերի կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղի մի մասը:


Հիշեցնենք, որ վերջին շաբաթների ընթացքում գերմանացի 4 պատգամավոր մեղադրվել է Ադրբեջանից գումար ստանալու և այդ երկրի օգտին Եվրոպայում քարոզ տանելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր