«Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

20 մար 2021 16:34

Հունիսի 21-ին Նիկոլը լինելու է նախկին. «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար

«Հունիսի 21-ին Նիկոլը լինելու է նախկին։  Բայց այդ նախկին-ներկա օրակարգը կեղծ է»,- «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության մամուլի ասուլիսի ընթացքում ասաց կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք մտավախություն չունեն, որ իրենց անունը կկապվի «նախկինների» հետ։

Նրա խոսքով, կուսակցության անդամների մեծ մասը նախկինում եղել է «Հայաստանի Հանրապետական» կուսակցության անդամ, բայց մարդուն պետք է գործով դատել։

«Այն, ինչ այսօր Նիկոլը բղավում է, 2016 թվականից մենք արդեն կատարել էինք՝ կոռուպցիայի դեմ պայքար, ներդրումներ...։ Գնացեք Սյունիք, ցանկացած բիզնեսմենի հարցրեք, թե այն ժամանակ ոնց է եղել։ Իրենք ձեզ կտան պատասխաններ դրա վերաբերյալ։ Երբ ես դարձա Սյունիքի մարզպետ, մարզը բոլոր ցուցանիշներով վերջին տեղում էր, 1 տարի հետո մենք ցուցանիշները փակել ենք 1-ին տեղով։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա 2016-ից մեր բոլոր համայնքապետները մտել են այդ կուսակցություն, ինչը շատ լավ փորձ էր»,- նշեց նա։

Վահե Հակոբյանի խոսքով, երբ 2018-ին իշխանափոխություն տեղի ունեցավ, իրենք դուրս եկան ՀՀԿ-ից, որպեսզի ներդրումների վրա հարված չլինի նոր «ապաշնորհ» իշխանության կողմից։

Հարցին, թե ո՞ր ուժերի հետ կարող է համագործակցել կուսակցությունը, և որոնց հետ համագործակցությունն է բացառում, Վահե Հակոբյանը պատասխանեց՝ ասելով, որ իրենք այսօր պատրաստ են համագործակցել քաղաքական դաշտում առկա բոլոր առողջ ուժերի հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր