Կենդանակերպի այս նշանները հունվարին մեծ հաջողություններ կունենան          Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արագածոտնի թեմ է բերվելու Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը       Հունվարի 11-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

24 մար 2021 14:50

Վրաց-ռուսական սահմանին հայ վարորդ չի սպանվել. ԱԳՆ

Տեղեկատվությունը, թե վրաց-ռուսական սահմանին թուրք վարորդը սպանել է հայ վարորդի, չի հաստատվել։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։


«Վրաստանում և Ռոստովում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները կապ են հաստատել այդ երկրների պատկան մարմինների հետ և այդ տեղեկատվությունը չի հաստատվել»,-ասաց ԱԳՆ մամուլի խոսնակը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վրաց-ռուսական սահմանին բեռնատար մեքենաների վարորդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել: «360» հեռուստաալիքը հայտնել էր, որ սպանվածը ենթադրաբար հայ է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր