Թալինի եկեղեցում Տավրոս Սափեյանը և կարգալույծ նախկին քահանան խոչընդոտել են «Նռնօրհնեքի» կարգը. Արագածոտնի թեմի ահազանգը          Ինչքան էլ ատեմ 2025 թվականը, միևնույնն է՝ խենթի պես սիրում եմ այն, որովհետև մեր կյանքի վերջին համատեղ հիշողությունները եղել են այստեղ       Թող այս տարին դառնա նոր հույսերի և անվտանգ տուն վերադարձի տարի. Հենրիխ Մխիթարյանն իր ուղերձում անդրադարձել է Բաքվում ապօրինի պահվող հայերին    

25 մար 2021 15:49

Մեզ ընտրություններ չեն սպասվում,մենք ճակատամարտի պետք է պատրաստվենք

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. 

Կուսակցությունների մանրախնդրության ապացույցն է Ընտրական Օրենսգրքի շուրջ քննարկումները՝ հին օրենսգիրք, թե՝ նոր:

Փաստորեն, այս իրավիճակում, նրանց ապագա խորհրդարանում մանդատների քանակն է հետաքրքրում, կարծես թե դա է հիմնական խնդիրը:

Հիմնական խնդիրը լակոտոկրատիայի ապամոնտաժումն է, ցանկացած գնով, մնացածը երկրորդական է: Մեզ ընտրություններ չեն սպասվում, այլ ճակատամարտ, ճակատամարտի բոլոր օրինաչափություններին համապատասխան:

Երկու տարվա ընթացքում Իսրայելում արդեն 4 խորհրդարանական ընտրություն է տեղի ունեցել, հնարավոր է որ մոտ ժամանակները 5-րդը լինի, ու ոչինչ, մարդիկ ապրում են:

Եթե հունիսին ընտրություններ լինեն, ապա հնարավոր է, որ մի տարի հետո ևս մեկ արտահերթ ընտրություններ լինեն ու այս իրավիճակում դա նորմալ է: Լակոտոկրատիան այնպես է ավիրել երկիրը, քանդել անվտանգային համակարգը, քայքայել պետական ինստիտուտները, որ մենք շատ ընտրություններ ենք անելու, մինչև նորմալ քաղաքական հուն մտնենք:

Մյուս ընտրություններին ընդառաջ կարող ենք նոր Ընտրական օրենսգիրք ունենալ, սակայն հիմա դա երկրորդական հարց է, մենք ճակատամարտի պետք է պատրաստվենք:

Սակայն անգամ այս իրավիճակում մանրախնդիր կուսակցություններին մանդատների քանակն է ընդամենը հետաքրքրում: Փաստորեն լակոտոկրատիան խորքային արմատներ է գցել ու տարածվել արդեն այլ սուբյեկտների վրա»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր