Քայլերը կանենք կտեսնեք, երբ որ հեռացնենք կապիտուլյանտին... դեռ կարողանում է մնալ

Անդրադառնալով նրան, թե արդյոք ՀՀԿ-ն կմասնակցի ընտրություններին եւ ով կգլխավորի ցուցակը, Շարմազանովն ասաց. «Մի մարդու, այն էլ կապիտուլյանտի ֆեյսբուքյան գրառումով ընտրություններ չեն լինում: Երբ ինքը հրաժարական կտա, երբ ԱԺ-ն երկու շաբաթում նոր վարչպետ չի ընտրի, երբ ԿԸՀ-ն դե յուրե կհրպարակի ընտրության օրը եւ մենք կիմանանք, որ ՀՀ-ն մտնում է ընտրական փուլ, այդ ժամանակ կասենք մեր կարծիքը: ՀՀԿ-ի օրակարգում ընտրությունների հարց այս պահին դրված չի»:
Նա հավելեց, որ իրենց օրակարգը չի փոխվել՝ վարչպետի հրաժարական եւ հեռացում:
Հարցին, թե ինչպե՞ս, ի՞նչ քայլերով են հասնելու Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, Շարմազանովը պատասխանեց. «Քայլերը կանենք կտեսնեք: Երբ որ հեռացնենք, կտեսնեք: Դեռ կարողանում է մնալ»: Նա ընդգծեց, որ ինքը անօպրինական ճանապարհներին դեմ է. «Բանավեճի մեծ թեմա է՝ ապստամբությունն օրինական է, թե անօրինական: Օրենքն է մարդու համար, թե մարդն է օրենքի համար: Կարեւորը պետության շահն է, բայց ես ցնցումներին դեմ եմ»:
***
ՀՀԿ-ն միակ քաղաքական ուժն է, որը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամանակ նրան համարել է քաղբանտարկյալ եւ պայքարել է նրա ազատության համար:
Հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ կան անհաղթահարելի հակասություններ, որը թույլ չի տա ընտրությունների գնալ միասին, ն արձագանքեց. «Ո՞վ ասաց: Ես հակասության մասին խոսեցի՞: Ես ասում եմ՝ որեւէ այլ քաղաքական ուժ ՀՀ-ում չի հայտարարել, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է»:
Նա նաեւ ընդգծեց. «Մեր թիվ մեկ նպատակը կապիտուլյանտին հեռացնելն է, ոնց, ինչպես, ում հետ, դա արդեն քննարկելու հարցեր են»: