Թալինի եկեղեցում Տավրոս Սափեյանը և կարգալույծ նախկին քահանան խոչընդոտել են «Նռնօրհնեքի» կարգը. Արագածոտնի թեմի ահազանգը          Ինչքան էլ ատեմ 2025 թվականը, միևնույնն է՝ խենթի պես սիրում եմ այն, որովհետև մեր կյանքի վերջին համատեղ հիշողությունները եղել են այստեղ       Թող այս տարին դառնա նոր հույսերի և անվտանգ տուն վերադարձի տարի. Հենրիխ Մխիթարյանն իր ուղերձում անդրադարձել է Բաքվում ապօրինի պահվող հայերին    

25 մար 2021 17:00

Պետականության դեմ է հանցագործությունը.մինչև հիմա մոլորվածներ կան,պետք է ստեղծել տրիբունալ, որը կներկայացնի այս իշխանությունների անօրինությունները

«Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ բոլորն անխտիր պետք է ենթարկվեն իրեն, միապետն անգամ իրեն այդպես չի պահում, քանի որ միապետերն էլ դաստիարակվում են այլ միջավայրում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքով, միապետն ընդառաջ է գնում այն կարծիքներին, որոնք համապատասխանում են օրենքին, օրենսդրությանը և պետության անվտանգությանը։

«ԳՇ դեմ Փաշինյանի քայլերը պետական անվտանգության դեմ հանցագործություն է։ Առաջին անգամ նորանկախ Հայաստանում մենք ունեցանք իրավիճակ, երբ անօրինության ուժով նոր ԳՇ պետ նշանակվեց, այստեղ է իմ ավելի մեծ վրդովմունքը։ Հիմա ցանկացած ոք, այդ թվում և Արտակ Դավթյանը գիտեն, որ դա անօրինություն է։ Եվ երբ որ բոլոր դեպքերում հայկական բանակի գեներալն ընդունում է մի որոշում, որ քայքայում է պետականության հիմքերը, դրանով առաջացնում է իմ վրդովունքը»,- նշեց նա։

Լարիսա Ալավերդյանը նկատեց՝  ինքն այլևս Նիկոլ Փաշինյանի քայլերից չի զարմանում, այլ ցավ է ապրում, որ անօրինության դաշտ են մտնում նաև մարդիկ, որոնք ունեին հարգանք։

«Պետականության դեմ է հանցագործությունը։ Այն, ինչ արել է մինչ այս Արտակ Դավթյանը, համեմատության մեջ չի կարող մտնել փաստի հետ, որ նա ընդունել է Նիկոլ Փաշինյանի անօրինական առաջարկն ու դարձել է ԳՇ պետ։ Այստեղ գործում է նյուրնբերգյան դատավարության սկզբունքը, այն է՝ անօրինական հրաման իրականացնողը նույնչափ հանցագործ է»,- կարծիք հայտնեց նա։

Նրա խոսքով, այժմ պետք է ստեղծվի ազգային քաղաքացիական տրիբունալ. «Մինչև հիմա մոլորվածներ կան, իսկ եթե լինի տրիբունալ, այն պարզապես կշարադրի, կտպի այն բոլոր հանցագործությունները, որոնք իրականացրել է այս իշխանությունը, ապա նաև կներկայացնի դրանց հետևանքները»։

Իրավապաշտպանը նշեց, որ մինչ այսօր ՀՀ-ն պաշտոնական մակարդակով որևէ գնահատական չի տվել ադրբեջանական ագրեսիային, ցեղասպանական գործողություններին։

«Իսկ իմ ասած տրիբունալը, հետևելով միջազգային պրակտիկայում առկա փորձին, կարող է այդ ամենը ներկայացնել։ Այդ հայկական տրիբունալը կբացահայտի բոլոր հանցագործությունները»,- ասաց նա։

Ըստ Լարիսա Ալավերդյանի, երբ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական պետական դրոշի օրվա կապակցությամբ նոյեմբերի 9-ին ստորագրում էր հայտարարություն՝ չսպասելով անգամ նոյեմբերի 10-ին, հատուկ պրոթուրքական քայլ էր անում։

«Պետք է հակիրճ ներկայացնել հանրությանը, թե դա ինչ մեծ հանցագործություն էր։ Երբ էլ սկսենք, կլինի ճիշտ ժամանակը։ Պետք է բոլոր զոհերի թվերն ասվի, պետք է անուն-ազգանուններով նշվի նրանց անունները։ Ես չեմ հասկանում՝ ինչու մեր իրավաբաններն այդ գաղափարը չեն իրականացնում, ինչու չեն նախաձեռնում տրիբունալի ստեղծումը»,- ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր