Ախորժակը գալիս է ուտելուց.Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»          Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան       ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարում    

27 մար 2021 09:59

Ինչպե՞ս է Փա­շի­նյա­նին հա­ջող­վել հա­մո­զել գե­նե­րա­լի­տե­տին. Ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հետ կապված իրավական կազուսը ոչ միայն լուծում չի ստանում, այլեւ գնալով խորանում է: Օրերս էլ Նիկոլ Փաշինյանը զինված ուժերի բարձրագույն սպայակազմին ներկայացրեց ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին:


Այս հանդիպման հետ կապված ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել «Փաստ» թերթին: Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանը գեներալիտետին ասել է, որ քանի ինքը իշխանության լինի, 44-օրյա պատերազմի հետ կապված որեւէ քննիչ հանձնաժողով չի ստեղծվելու, որեւէ քննություն չի ընթանալու:



Զինվորականներին ասվել է, որ նրանք հանգիստ լինեն, Արտակ Դավթյանին ընդունեն որպես ԳՇ պետ, իրենք իրենց մեջ քննարկեն, հասկանան պատերազմի հետ կապված թերություններն ու սխալները եւ պարզապես աշխատեն դրանք շտկելու ուղղությամբ:


Ըստ կուլիսներում պտտվող խոսակցությունների, նաեւ սա է դարձել բարձրագույն սպայակազմի՝ հատկապես վերջին օրերին առավել լոյալ պահվածքի պատճառը, չնայած, մեր տեղեկություններով, գեներալիտետի զգալի մասը շարունակում է մնալ նույն կարծիքին:


Հիշեցնենք, որ դեռեւս փետրվարի 25-ին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարությամբ էր հանդես եկել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր