Թուրքական հակակորոնավիրուսային պատվաստանյութը հասանելի կլինի ողջ մարդկությանը
![](https://www.pastinfo.am/news_images/369/1106344_1/444.thumb.jpg)
Էրդողանը մտահոգություն է հայտնել աշխարհում կորոնավիրուսի պատվաստանյութի անհավասար բաշխման կապակցությամբ.
«Այնպիսի երկրների առկայության ֆոնին, որտեղ գրեթե ամբողջ բնակչությունն արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, կան միլիարդավոր մարդիկ, որոնք նույնիսկ պատվաստանյութի առաջին չափաբաժինը չեն ստացել»:
Ըստ թուրք առաջնորդի՝ պատվաստումների խնդիրը սպառնալից բնույթ է ստացել, աշխարհի շուրջ 100 երկիր դեռ հասանելիություն չունի կորոնավիրուսի պատվաստանյութերին:
Համաշխարհային տնտեսությունը չի վերականգնվի և համավարակը չի ավարտվի, քանի դեռ չի ապահովվել կորոնավիրուսի պատվաստանյութի արդարացի բաշխումը, ընդգծել է Էրդողանը: