Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

01 ապր 2021 12:24

Եթե լուրջ ճնշում գործադրվեր Հայաստանի վրա, հարցը կարող էր վաղուց լուծվել խաղաղ ճանապարհով. ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը «զրոյական» է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «զրոյական» է անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը: Այս մասին տեղեկանում ենք minval.az կայքից:


«ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին` այս հարցը լուծելու համար, և 28 տարի շարունակ ապարդյուն է աշխատել: Մինսկի խմբի աշխատանքի արդյունքը զրոյական էր: Մինսկի խումբը համանախագահում են աշխարհի առաջատար երկրները, միջուկային տերություններ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ: Իհարկե, եթե լուրջ ճնշում գործադրվեր Հայաստանի վրա, և Ադրբեջանի պահանջները հաշվի առնելով՝ պատժամիջոցներ կիրառվեին, հարցը կարող էր վաղուց լուծվել խաղաղ ճանապարհով»,-ասել է Ալիևը Թյուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ:




Ալիևը նշել է, որ, «ցավոք, դա տեղի չի ունեցել, արվել է հակառակը՝ քայլեր են ձեռնարկվել հարցը սառեցնելու ուղղությամբ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր