Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

05 ապր 2021 11:53

Մերժել AstraZeneca մահացու պատվաստանյութը, և ոչ մի պարագայում թույլ չտալ, որ իրենց ներարկեն այդ թույնը. հայտարարություն

Մեկ շաբաթ առաջ Հայաստանի Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ Հայաստան է ներմուծվել անգլո-շվեդական համատեղ արտադրության հակակորոնավիրուսային AstraZeneca պատվաստանյութը: Մի պատվաստանյութ, որը՝


Հայտնի է մարդու կյանքին և առողջությանը սպառնացող վնասակարությամբ:
Մարդկանց կյանքեր փրկելու փոխարեն՝ աշխարհի տարբեր երկրներում պատճառ է դարձել տասնյակ ու հարյուրավոր՝ միանգամայն առողջ մարդկանց մահվան:
Այդ պատվաստանյութի վտանգավորությունն այնքան ակնհայտ է, որ անգամ Եվրամիության երկրներն են ստիպված եղել արգելել՝ 55-ից բարձր տարիքի մարդկանց պատվաստել մահաբեր այդ պատվաստանյութով, քանի որ այն առաջացնում է արյան թրոմբոզ և հանգեցնում անժամանակ մահվան:
Մահացու այդ պատվաստանյութի փոխարեն՝ ամբողջ աշխարհն՝ այդ թվում  Եվրամիության զարգացած երկրները, արձանագրում են Ռուսաստանում ստեղծված և արտադրվող Спутник V հակակորոնավիրուսային պատվաստանյութի արդյունավետությունը՝ համաշխարհային աղետ դարձած համաճարակի դեմ պայքարում:


Օրերս Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ստիպված եղավ հայտարարել, որ առողջապահությունը չպետք է խառնել աշխարհաքաղաքականության հետ, և իր կառավարությունը բանակցություններ է վարում Ռուսաստանի կառավարության հետ՝ ռուսական պատվաստանյութի ներկրման համար:


Ռուսական կողմի հետ բանակցում են նաև Գերմանիան, Ֆրանսիան, և եվրոպական բազմաթիվ այլ պետություններ. աշխարհի մոտ 50 պետություններում Спутник V պատվաստանյութը պաշտոնական գրանցում է ստացել:


SKIPSTOPPED
Այս իրավիճակում ի՞նչ է անում Արևմուտքի կողմից Հայաստանում իշխանության բերված խամաճիկների խունտան՝ Փաշինյան Նիկոլի գլխավորությամբ. Спутник V պատվաստանյութի ներմուծման և նույնիսկ Հայաստանում համատեղ արտադրություն կազմակերպելու համար բարեկամ երկիր Ռուսաստանի հետ բանակցային գործընթաց սկսելու և վարելու փոխարեն՝ անմեղսունակի անտարբերությամբ դիտում է, թե ինչպես են Հայաստանում ամեն օր համաճարակից մահանում մոտ երկու տասնյակ մեր հայրենակիցներ:


Եթե համաճարակի բռնկման սկզբնական շրջանում մարդկանց մահն ինչ-որ տեղ կարելի էր բացատրել առողջապահական համակարգի անճարությամբ, քանի որ չկար դրա դեմ պայքարի արդյունավետ միջոց, ապա այսօր, Կորոնավիրուսից մահացած՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու մահվան պատասխանատվությունն իր վրա է կրում Հայաստանի իշխանությունը՝ Փաշինյան Նիկոլի գլխավորությամբ:


«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Ազգային-Քրիստոնյա կուսակցությունը Հայաստանի քաղաքացիներին կո՛չ է անում մերժել անգլո-շվեդական AstraZeneca մահացու պատվաստանյութը, և ոչ մի պարագայում թույլ չտալ, որ իրենց ներարկեն այդ թույնը:


«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Ազգային-Քրիստոնյա կուսակցությունը պահանջո՛ւմ է Հայաստանի իշխանությունից՝ օր առաջ բանակցություններ սկսել բարեկամ Ռուսաստանի հետ՝ ռուսական Спутник V պատվաստանյութի ձեռք բերման նպատակով:


Յուրաքանչյուր կորսված օր բերում է նորանոր մահեր, որի իրավական և բարոյական միակ պատասխանատուն Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող հողատու Փաշինյան Նիկոլն է և իր թրքապաշտ իշխանությունը:


«Հայոց Արծիվներ. Միասնական  Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ  Ասրյան


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր