«Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW», «Tesla» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, վիրավnրներ կան          Արտակարգ դեպք՝ Երևանում, գումարի շուրջ վեճի ժամանակ hարևանը տուփով hարվածել է hարևանի գլխին       Մայիսին այս կենդանակերպի նշանները կբարելավեն կյանքը բոլոր ոլորտներում    

07 ապր 2021 13:39

Լարված իրավիճակ՝ Կառավարության մոտ. ոստիկանները բերման են ենթարկում «ՎԵՏՕ» շարժման կին անդամներին

Լ«ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած կանանց ակցիայի մասնակիցները Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով հասան Կառավարության շենքի մոտ, որտեղ նրանց մեծ թվով ոստիկանական ուժեր էին սպասում. ոստիկանները մի քանի շարքով կանգնած են կառավարության մուտքի մոտ:


Ակցիայի մասնակիցներից մեկը դիմելով ոստիկաններին՝ հայտարարեց.


«Դուք ապահովում եք թուրքահպատակների անվտանգությունը, դուք ձեզ տղամարդ համարո՞ւմ եք: հորդորում ենք բացել ճանապարհը և թույլ տալ, որ մենք ներս մտնենք, այլապես մեն դա կանենք ինքնուրույն»:


Դրանից հետո կանայք փորձեցին ճեղքել ոստիկանների շղթան, հրմշտոց սկսվեց, քանի որ ոստիկանները թույլ չէին տալիս մոտենալ կառավարության շենքի մուտքին: Կանայք նաև ձվեր նետեցին կառավարության շենքի ուղղությամբ:


Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր