Եթե «Պատիվ ունեմ»–ը չունի ՔՊ-ականների ստորագրություններ, չի բերում 54 ստորագրություն, «իմպիչմենտի» գործընթացը հօգուտ վարչապետի է լինելու          Նորաշեն գյուղում այրվել է անասնագոմ, կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն       Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ    

07 ապր 2021 14:00

Տեսանյութ.Գետինը մտնեք. ոստիկանները բիրտ ուժ են գործադրում կանանց նկատմամբ

«ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած կանանց ակցիայի մասնակիցները Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով հասան Կառավարության շենքի մոտ:


Այստեղ մեծ թվով ոստիկանական ուժեր էին կենտրոնացած. ոստիկանները մի քանի շարքով կանգնած են կառավարության մուտքի մոտ:




Ակցիայի մասնակիցներից մեկը դիմելով ոստիկաններին՝ հայտարարեց. «Դուք ապահովում եք թուրքահպատակների  անվտանգությունը, դուք ձեզ տղամարդ համարո՞ւմ եք: Հորդորում ենք բացել ճանապարհը եւ թույլ տալ, որ մենք ներս մտնենք, այլապես մենք դա կանենք ինքնուրույն»:


Դրանից հետո ակցիայի մասնակիցները փորձեցին ճեղքել ոստիկանների շղթան, հրմշտոց սկսվեց, քանի որ ոստիկանները թույլ չէին տալիս մոտենալ կառավարության շենքի մուտքին: Կանայք նաեւ ձվեր նետեցին կառավարության շենքի ուղղությամբ:


ներկաները պնդում էին, որ հրել ու հարվածել են նաեւ լրագրողներին: 


Ոստիկանների և ցուցարար կանանց միջև բախումներ սկսվեցին։ Ոստիկանները ուժ գործադրելով սկսեցին բերման ենթարկել կանանց:


Ակցիայի մասնակիցների ձեռքին կար թուրքական ֆես, որի վրա գրված էր «դուխով»: Նրանք վանկարկում են «Առանց թուրքի Հայաստան»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր