Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»          Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

10 ապր 2021 11:39

Ասում են՝ գերի չենք կարա բերենք.ծնողները դժգոհ դուրս եկան

Պաշտպանության նախարարությունում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի և բարձրաստիճան սպայական կազմի որոշ ներկայացուցիչների հետ 4 ժամ տևած հանդիպումից 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո անհետ կորածների և գերիների ծնողները դժգոհ դուրս եկան և լրագրողներին ասացին, որ իրենց հարցերին լիարժեք պատասխաններ չեն տրվել:


«Ասում են՝ գերի չենք կարա բերենք»,-ասաց հանդիպման մասնակից ծնողներից մեկը:


Անհետ կորածներից մեկի հարազատն էլ ասաց, որ գերիների վերադարձի հարցում ոչ մի ակնկալիք չունեն Պաշտպանության նախարարությունից և ԳՇ-ից.


«Էս մարդիկ բացարձակապես չեն տիրապետում իրավիճակին, ԳՇ պետը առհասարակ, որովհետև ասում է՝ իմ իրավասությունների մեջ չի մտնում, որ ինչ-որ կոնկրետ հարցի լուծում գտնի: Այդքան բան, ուրիշ բան չկա, այսինքն՝ ակնկալիք չկա, կամ Ձեզ դիմեմ կամ իրենց, տպավորությունն այդպես էր: Ասում են՝ աշխատում ենք, աշխատում ենք… բայց աշխատանքը չհասկացանք՝ որն էր»:


Հիշեցնենք, որ անհետ կորածների և գերիների հարազատները շրջափակել էին ՊՆ շենքի բոլոր մուտքերը և թույլ չէին տալիս, որ աշխատակիցները շենքից դուրս գան:


Պահանջում էին հանդիում Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ:


Ի դեպ, ծնողները տեղեկացրին, որ այս հանդիպմանը Պաշտպանության նախարարը ներկա չի եղել:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր