Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

10 ապր 2021 15:52

Քոչարյանն անցյալ է, Փաշինյանն էլ ազգակործան ներկա,այս երկուսի միջև եղած կռիվը, վրեժը մեզ որևէ լավ տեղ չի տանելու

«Ռոբերտ Քոչարյանը անցյալ է, Նիկոլ  Փաշինյանն էլ ազգակործան ներկա». այս մասին   24TV-ի եթերում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության  ղեկավար Էդմոն Մարուքյանը։  Պատգամավորն անդրադառնալով այս երկու  բևեռների ընտրություններում մասնակցելու հանգամանքին ասել է, որ  Հայաստանի խնդիրների լուծման բանալին այդ երկու բևեռներից դուրս է.  


«Լավ կլիներ, որ ընտրապայքարից դուրս գան, որովհետև  Հայաստանի խնդիրների լուծման բանալին այդ երկու բևեռներից դուրս է  և այդ երկու բևեռների միջև եղած կռիվը, իրար ոչնչացնելու տենչը մեզ որևէ լավ տեղ չի տանելու։ Դրա համար մենք ասում ենք, որ այս ընտրությունները որպես լուծում  չենք բերել, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի կամ Ռոբերտ Քոչարյանը  վերադառնա՝ դառնա վարչապետ։ Քոչարյանը անցյալ է, Փաշինյանն էլ ազգակործան ներկա։ Պետք է առաջ գնանք, իսկ առաջ գնալու համար  պետք է գիծ քաշենք, իսկ գիծ չենք կարող քաշել, քանի դեռ Փաշինյանն է կամ Քոչարյանը, որովհետև իրենք իրարից դեռ վրեժ են  լուծում և հաշտություն, համերաշխություն այս երկրում չի լինելու։ Ժողովրդին առաջարկում ենք՝ ոչ մի այլ ուժի մի ընտրեք և ձեր ձայները մի փոշիացրեք, այն ժամանակ երբ ասում էի երրորդ ճանապարհ՝ մարդիկ էյֆորիայի մեջ էին  և ուղերձը տեղ չէր հասնում։ Մեդիան կառավարվում է երկու ուժերի կողմից և  մարդկանց այլընտրանքի հնարավորություն չեն տալիս։ Նախկինները մեղադրում են այս իշխանություններին դավաճանության մեջ, ներկաներն էլ  ժողովրդին ասում են, որ եթե իրենք չլինեն, ապա նախկին գայլերը վերադառնում են, և այս ամբողջ ընտրապայքարը լինելու է գայլերի և դավաճանների դեմ.  բա այդ ժողովուրդը մեղք չի՞»։





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր