Ըստ ԱՄՆ-ի՝ Իսրայելը մասնակցություն է ունեցել Իրանի միջուկային օբյեկտում տեղի ունեցած վթարին

Հրապարակման մեջ ասվում է, որ ամերիկացի պաշտոնյան իբր հաստատել է իսրայելական կողմի ներգրավվածությունը Նաթանզի միջուկային օբյեկտում էլեկտրամատակարարման դադարեցմանը: Միևնույն ժամանակ, աղբյուրը պարզաբանել է, որ արտակարգ դրության մասին տվյալները ամբողջական չեն»: ԱՄՆ պետքարտուղարությունը հրաժարվել է մեկնաբանել պատահարին Իսրայելի մասնակցության մասին տեղեկությունները:
Իրենց հերթին, իսրայելցի պաշտոնյաները հրաժարվել են պատասխանել Wall Street Journal-ի հարցմանը Նաթանզի միջադեպին իսրայելական կողմի հնարավոր մասնակցության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտնել էր Նաթանզի ուրանի հարստացման գործարանում էլեկտրաէներգիայի բաշխման ցանցում տեղի ունեցած վթարի մասին: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, շրջակա միջավայրի աղտոտում տեղի չի ունեցել:
Նշենք, որ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին Նաթանզի միջուկային օբյեկտում տեղի ունեցած միջադեպը որակել էր «միջուկային ահաբեկչություն»: