Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

13 ապր 2021 11:07

Թուրքական բռունցքն իջավ հայերի գլխին.Ողջ աշխարհը տեսավ դա.Զաքիր Հասանով

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը տեսակոնֆերանս է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ, որի ընթացքում քննարկել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները:

Կոնֆերանսի ժամանակ Աքարը հայտարարել է.

«Մեր եղբայրությունը, միությունը և սոլիդարությունն ամրանում են  բոլոր ոլորտներում` մեկ ազգ, երկու պետություն սկզբունքի շրջանակներում: Այն  գրեթե շղթայվել և կոփվել է Ղարաբաղի ազատագրմամբ: Ողջ աշխարհը տեսավ դա: Օպերացիայի բարեհաջող ավարտից հետո թուրքական բռունցքն իջավ հայերի գլխին:  30 տարի շարունակվող անարդարությունը և մեր եղբայրների դժբախտությունները, փառք Աստծո, ավարտվեցին: Հաջողությունն այստեղ կգրվի ոսկե տառերով»

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր