Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վիճակը վատացել է, նա հիվանդանոց է տեղափոխվել          Հունվարի 9-ին Երկրի վրա մագնիսական փոթորիկներ են կանխատեսվում       ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամի գույքի հափշտակության մեջ, նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան    

16 ապր 2021 16:49

Մենք հուսով ենք, որ, այնուամենայնիվ, մեր թուրք գործընկերները կհամոզվեն, որ Ղրիմի հարցում իրենց ներկայիս դիրքորոշումը լիովին սխալ է

Ժամանակի ընթացքում Ռուսաստանը կարող է համոզել Թուրքիային Ղրիմի հարցում իր դիրքորոշման ճիշտ լինելու մեջ. նույնը դժվար թե հասցնել Ուկրաինային: Այս մասին ուրբաթ լրագրողներին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ղրիմի վերաբերյալ նրանց հայտարարություններն այն հարցերի շարքից են, որոնց շուրջ մենք դեռ լուրջ տարաձայնություններ ունենք,- ասել է նա:- Այդ տարաձայնությունները դժվար թե հնարավոր լինի կարգավորել ուկրաինական կողմի հետ, բայց մենք հուսով ենք, որ մեր հետեւողական գիծը, այնուամենայնիվ, թույլ կտա մեր թուրք գործընկերներին համոզել, որ Ղրիմի հարցում իրենց ներկայիս դիրքորոշումը լիովին սխալ է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր