Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

20 ապր 2021 14:28

Էս արդեն էս կարգի վստահ եք ադրբեջանցիքի վրա՞. Արմեն Սարգսյանը եղել է ադրբեջանցիներից մոտ 100 մետր հեռավորության վրա

Սահմանազատումը դիրքերում այնպես է, որ մենք ստիպված ենք կանգնել ադրբեջանցիների հետ մի քանի մետր հեռավորության վրա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուսանկարին, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի դիրքերը գտնվում են մեկ մետր հեռավորության վրա:

«Տվյալ լուսանկարն արված է Տեղ համայնքում, իսկապես մոտ 10 մետր հեռավորության վրա դիրքերը տեղակայված են: Պետք է շեշտեմ, որ այսպիսի դիրքերը մի քանի հատ են, բայց տեղանքը չեմ կարող նշել»,- ասաց Շադունցը:

Նա նաև տեղեկացրեց, եթե ադրբեջանցիները դիրքից հետ քաշվեն, մեր կողմը նույնպես հետ կգնա:

«Դիրքերի սահմանազատումը այպիսին է, դիրքի ամեն կողմում որոշակի հեռավորության վրա կանգնած ենք, եթե իրենց կողմը հետ չի քաշվում, ապա մենք ինչու պետք է հետ գնանք այդ տարածքից»,-տեղեկացրեց համայնքի ղեկավարը:
***
Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երկրի նախագահին առաջնագիծ են տարել.. Ադրբեջանական դրոշի վրա կհասկանաք, որ իրենց դիրքը մի 100 մետրի վրա է գտնվում...

Լուրջ ?? Էս արդեն էս կարգի վստահ եք ադրբեջանցիքի վրա?

Սա առնվազն հիմարություն է...

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր