Տեսանյութ.Խնդրում եմ, գնացեք ընտրության, էս մարդուն բոլորով ճամփենք, նա ադեկվատ չէ, հավասարակշիռ չէ, այս պաշտոնի համար չէ          «Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին, կան տուժածներ       Տեսանյութ.Ես իմ երեխուն եմ ուզում, տարավ վшռեց Ազատ գյուղում. Փաշինյանի ելույթն ընդհատած քաղաքացուն հեռացրեցին    

21 ապր 2021 14:39

ԱԱԾ–ում այս պահին աժիոտաժ է, ձերբակալվողների ցուցակ են կազմում

ԱԱԾ–ում այս պահին աժիոտաժ է։ NEWS.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանից պահանջել է «հավաքել» Սյունիքում իր դեմ բողոքի ակցիաների կազմակերպիչներին և ակտիվիստներին։

Մեր տեղեկություններով՝ այս պահին ԱԱԾ–ում այդ մարդկանց ցուցակն են կազմում։

ԱԱԾ–ին հրահանգվել է նաև ձերբակալել նաև Փաշինյանի հրաժարականը պահանջած և Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությանն անդամագրված՝ Սյունիքի համայնքապետերին։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզ այցելած Նիկոլ Փաշինյանին մարզի մի քանի համայնքներում՝ Մեղրիում, Ագարակում, Կապանում բնակիչները դիմավորել են հայհոյանքներով, «դավաճան» «թուրք», «կապիտուլյանտ» վանկարկումներով։ Ճանապարհը փակած բնակիչների պատճառով Փաշինյանը չի կարողացել Քաջարան մտնել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր