Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

27 ապր 2021 14:59

Ժողովրդիս բնաջնջելու մտածելակերպը կրող թափթփուկն ասում է ՝ կրկին կբնաջնջե՞նք.Փայլանի պատասխանը՝ իրեն սպառնացող թուրք պատգամավորին

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP)  հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է իր հասցեին սպառնալիքներ հնչեցրած թուրք անկախ պատգամավոր Ումիթ Օզդաղի գրառմանը:

«Ժողովրդիս բնաջնջելու մտածելակերպը կրող թափթփուկն ասում է ՝ կրկին կանենք (կբնաջնջենք-խմբ.):

Դուք կրակեցի՞ք ու մենք չմահացա՞նք: Մահացանք: Սակայն նրանք, ովքեր մնացել են, չեն դադարեցրել արդարության համար մղվող պայքարը և ինձնից հետո էլ չեն դադարեցնելու,- ասել է Փայլանը՝ շարունակելով, - Այս երկրի բարեխիղճ մեծամասնությունը ասպարեզը չի թողել քեզ նման ֆաշիստներին և չի էլ թողնելու...»:

Հաջակցության Փայլանի՝ կուսակցական մի շարք գործիչներ  Օզդաղին քննադատող հայտարարություններով են հանդես եկել:

Ermenihaber-ի հաղորդմամբ, Օզդաղը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Փայլանի թվիթերյան գրառմանն անդրադառնալով, վերջինիս Թալեաթ փաշայի եղեռնագործությամբ էր սպառնացել: Ազգայնամոլ գործիչը հետևյալ գրառումն էր արել. «Անդաստիարակ, սադրիչ անձավորություն: Եթե շատ գոհ չես, գնա գրողի ծոցը: Թալեաթ փաշան աքսորել է ոչ թե հայրենասեր հայերին, այլ քո նման թիկունքից հարվածողներին: Երբ գա ժամանակը քեզ հետ էլ նույնը կպատահի և պետք է պատահի»:

Ապրիլի 24-ին Փայլանը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ սոցցանցում գրել էր. «106 տարի անց քայլում ենք  Ցեղասպանության ճարտարապետ Թալյաթ փաշայի անունը կրող փողոցներով: Մեր երեխաներին կրթում ենք Թալյաթ փաշայի անվան դպրոցներում: Եթե այսօր Գերմանիայում Հիտլերի անվամբ փողոցներ լինեին և երեխաները սովորեին վերջինիս անվան դպրոցներում, ապա Գերմանիան կլիներ ճիշտ այդպիսին, ինչպիսին հիմա Թուրքիան է»:

Հայ պատգամավորը շարունակելով գրառումը, նշել էր. «Քանի որ 106 տարի շարունակ հերքվում է Հայոց ցեղասպանությունը, այս հարցը շարունակում է մնալ այլ խորհրդարանների և այլ պետությունների ղեկավարների քննարկման առարկա: Հայ ժողովրդի ցավը պետք է տեղափոխենք Թուրքիա»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր