Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

30 ապր 2021 18:08

Երևանը հրաժարվում է Բաքվին հանձնել Ղարաբաղի տարածքում ականների քարտեզը, մենք կատարում ենք եռակողմ հայտարարության բոլոր կետերը, ներառյալ գերիների մասով

Պաշտոնական Բաքուն լիովին հետևում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը։ Այս մասին, Ինտերֆաքսի հաղորդմամբ, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բաքվում Լիտվայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Ադրբեջանը լիովին հետևում  է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրին և պատասխանատու կերպով կատարում է իր բոլոր պարտավորությունները: Դրական աշխատանք է կատարվել եռակողմ հայտարարությունները կյանքի կոչելու ուղղությամբ: Ադրբեջանը նաև աջակցում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների շրջանակներում», - հայտարարել է Բայրամովը։

Բայրամովը հավելել է, թե Երևանը հրաժարվում է Բաքվին հանձնել Ղարաբաղի տարածքում ականների քարտեզը, նշելով, որ նոյեմբերի 10-ից ականի պայթյունի հետևանքով 22 մարդ է զոհվել, 100-ը վիրավոր են։

Բայրամովը հավելել է, թե Ադրբեջանը, եռակողմ համաձայնագրի շրջանակներում, բոլոր ռազմագերիներին վերադարձրել է հայկական կողմին, իսկ անցյալ տարվա նոյեմբերի վերջին 62 հայ զինծառայողների գերեվարման վերաբերյալ Բայրամովը ասել է, թե «այդ անձանց դեմ ուղղված գործողությունների հետաքննությունը շարունակվում է, նրանց գործողություններին կտրվի իրավական գնահատական»:

Լիտվայի արտաքին գործերի նախարար Լանդսբերգիսն էլ իր հերթին նշել է, որ աջակցում է Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի բարելավմանը: «Մենք տեսնում ենք տարածաշրջանում անվտանգության իրավիճակի բարելավում, բայց կան չլուծված խնդիրներ: Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում կայուն խաղաղություն պահպանելու համար», - ասել է Լանդսբերգիսը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր