Վասակ Դարբինյանն ընտրվել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ          Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Հրաժարական եմ տալիս Լոռու մարզպետի պաշտոնից, դադարեցնում եմ քաղաքական և կուսակցական գործունեությունս    

01 մայիս 2021 20:51

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 5-6-ը ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 2-4-ն առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ի ցերեկը կնվազի 7-8 աստիճանով, 02-04-ին՝ աստիճանաբար ցերեկը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝

Մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 5-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Մայիսի 3-4-ի գիշերը և կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր