Ո՞վ է եղել Աշոտիկի հետ փաթաթված այդ «խրամատաբջիջում», զոհված անձի անունը, ո՞րտեղ է ամփոփվել այդ ենթադրյալ զոհված անձը
![](https://www.shantnews.am/wp-content/uploads/2020/07/041B83A9-7EC2-4539-A0DD-F1C1F92B433F.jpeg)
Հաշվի առնելով այն իրողությունը, որ նախկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ստել է` խոստացել է լինել անկեղծ և ճշմարիտ, սակայն գործել է իր այդ խոստմանը հակառակ: Հիմք ընդունելով այն բոլոր ապացույցները, որոնք հրապարակվել են 44-օրյա պատերազմի ժամանակ Աշոտիկի (Աշոտ Փաշինյանի) Արցախում գտնվելու վերաբերյալ, որոնք փաստում են, որ նա առաջնագծում`«խրամատաբջիջում» չի եղել: Հիմք ընդունելով նաև առկա պահանջը ևս մեկ անգամ հաստատելու, որ նախկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն իր սովորության ստել է, ներկայացնում եմ հետևյալ հարցերը և պատասխանները.
1.Հարց` երբ և ի՞նչ իրավական հիմքով` հրամանի հիման վրա է, Աշոտիկը (Աշոտ Փաշինյանը) գտնվել առաջնագծում՝ «խրամատաբջիջում»:
-Պատասխան- նման իրավական հիմք գույություն չունի:
2.Հարց` երբ և ի՞նչ իրավական հիմքով է` հրամանի հիման վրա է, Աշոտիկը (Աշոտ Փաշինյանը) զորացրվել ռազմաճակատից:
-Պատասխան-այս մասին տեղեկատվություն գոյություն չունի:
3.Հարց` արդյո՞ք կա անձը, ո՞վ է եղել Աշոտիկի (Աշոտ Փաշինյանի) հետ փաթաթված այդ «խրամատաբջիջում», զոհված անձի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, մահվան օրը, ամիսը, տարեթիվը՝ երբեք չի հրապարակվել:
-Պատասխան-հայտնի չէ:
4.Հարց` ո՞րտեղ է ամփոփվել այդ ենթադրյալ զոհված անձը:
-Պատասխան-հայտնի չէ:
5.Հարց` քանի՞ օր է Աշոտիկը (Աշոտ Փաշինյանը) գտնվել առաջնագծում` «խրամատաբջիջում»:
-Պատասխան-այս մասին չկա ապացույց:
Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում Աշոտիկի (Աշոտ Փաշինյանի) գտնվելու վերաբերյալ առկա ապացույցներ են նրա, ոչ առաջնագծում` «խրամատաբջիջում» գտնվելու լուսանկարները:
Զարուհի Փոստանջյան
Փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ