Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

17 մայիս 2021 10:32

Ի՞նչ է համաձայնել զիջել հայկական կողմը․ Գառնիկ Դավթյան

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Բոլորը խոսում են Սև Լճի բանակցությունների բարեհաջող ավարտից, բայց չեն խոսում կարևորի մասին.

Ի՞նչ է համաձայնել ԶԻՋԵԼ հայկական կողմը:

Համաձայն Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտի Ադրբեջանի զինված ուժերը Սև լճից դուրս գալու փոխարեն պահանջել են
 
1 Ղարաբաղում տեղակայված բոլոր հայկական զինված ուժերի դուրս բերում,

2 Կարմիր շուկան-Շուշի ճանապարհը ադրբեջանական բանակի վերահսկողության տակ անցում,

3 Նախիջևանի Գազախ և Տիգրանաշեն(Քյարքի) գյուղերը հայկական օկուպացիայից ազատագրում,

4Սյունիքի(Զանգեզուրի) շրջանից տրանսպորտային միջանցքի բացման թույլատրում:

Համաձայն նույն համալսարանի պնդման Հայաստանը 2 շաբաթվա ընթացքում պետք է կատարի այս պարտավորությունները:

Ճիշտա, սա Ադրբեջանի ցանկություներն են եղել տխրահռչակ համաձայնագրի ստորագրումից հետո, բայց միանշանակ պնդել, որ սա ճշմարտություն է, դժվար է ասել: Առաջիկայում կանդրադառնամ վերնոշյալ 5 կետերի հակասություններին: -Համենայնդեպս սպասենք մոտական 2 շաբաթվա զարգացումներին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր