Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն    

17 մայիս 2021 12:07

Զենքի վաճառքով զբաղվող«Պատրոն Դավոն» ազատ արձակվեց

Վերաքննիչ դատարանի որոշմամբ` զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանն («Պատրոն Դավո») ազատ է արձակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա պաշտպան Արմեն Հարությունյանը։

«Մենք վերաքննիչ դատարան էինք բողոքարկել առաջին ատյանի դատարանի` Դավիթ Գալստյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու որոշումը։ Վերաքննիչի դատավոր Սերգեյ Մարաբյանն այսօր բավարարեց մեր միջնորդությունը։ Նա ազատության մեջ է»,–ասաց Հարությունյանը։

Հիշեցնենք` Դավիթ Գալստյանը ձերբակալվել էր փետրվարի 1-ին, իսկ փետրվարի 2–ին` կալանավորվել։ ՀՀ ԱԱԾ–ն տեղեկացրել էր, որ արտերկրում գրանցված «Mosston Engineering» ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, 2018 թվականի ընթացքում ՊՆ–ին է մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի անորակ արկեր, որոնցով, ըստ ԱԱԾ–ի, հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրներ, բայց որոնց դիմաց Գալստյանը 1.083.000 ԱՄՆ դոլար գումար է ստացել:

Դավիթ Գալստյանն իր հերթին հայտարարություն էր տարածել` նշելով, որ իրականում մատակարարվել է պայմանագրով նախատեսված տեսականուն և տարեթվերին արտադրված զինամթերք, ինչի ապացույցները խոստացել է ներկայացնել ապագայում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր