Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Ford Transit»-ը, կա 3 տուժած          Մենք երկու հատ ատոմակայան ենք ստեղծել, առանց աղմուկ-աղաղակի, առանց ժապավեն կտրելու       Կառավարությունը, հետաձգելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորումը, 2 միլիարդ դրամ է տվել, որ 45 տրոլեյբուս և104 վերելակ գնվի    

17 մայիս 2021 12:33

Սենսացիոն տեղեկություն. Պարզվում է, հայկական կողմը խնդրել է Վրաստանի վարչապետին՝ Սև լճի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ բարեխոսել Ալիևի մոտ

Գնդապետ Բորիս Ավագյանը քիչ առաջ Արմնյուզի եթերում նախ հաստատեց այն տեղեկությունը, որ ըստ ձեռքբերված պայմանավորվածության ադրբեջանական ուժերը Սև լճի տարածքում ունենալու են 4 հենակետ, յուրաքանչյուրում 15-ական զինվոր և դրել են պայման, որ նույնքան (ոչ ավել) հենակետ/զինվոր կարող է ունենալ հայկական կողմը։

Բացի դա, պարոն Ավագյանը հայտնեց սենսացիոն տեղեկություն. Պարզվում է, հայկական կողմը խնդրել է Վրաստանի վարչապետին՝ Սև լճի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ բարեխոսել Ալիևի մոտ։

Վրաստանի վարչապետի և Ալիևի միջև այնուհետև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որը սակայն բացի հեգնանքից որևէ արդյունք չի ունեցել։
Նա նաև նշեց՝ տվյալ արարքը բացասական անդրադարձ է ունենալու Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վրա:

«Պետք է արձանագրել, որ Հայաստանը դաշնակից է Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ Վրաստանը այսօրվա դրությամբ շատ բացասական հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ, ցանկացած գործողությունները Վրաստանի հետ դեմ են Ռուսաստանի Դաշնությանը, այդ պայմաններում դիմել Վրաստանի վարչապետին, ծիծաղելի է»,- նշեց նա:

Վազգեն Սաղաթելյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր