2026 թվականին Արցախից տեղահանված ընտանիքներում ծնված երեխաները նույնպես կդառնան բնակծրագրի շահառու          Զինված ահաբեկիչները միացել են բողոքի ցույցերին, խաղաղ ցույցերը վերածելով անկարգությունների       Եթե Երևան քաղաքը վերածվի մի մեծ անտառի՝ օդի որակը միևնույն է չի լավանա    

19 մայիս 2021 15:28

Ի՞նչ է նշանակում՝ ԱՄՆ պետդեպարտամենտը «խորհուրդ չի տալիս այցելել ՀՀ» .Այս զգուշացումը տարածվում է մեր ՊՆ-ի հայտարարությունից հետո

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն անդրադարձել է ԱՄՆ պետդեպարտամենտի զգուշացմանը, ըստ որի խորհուրդ է տալիս չայցելել Հայաստան՝ նախազգուշացումը բարձրացնելով ամենաբարձր՝ 4-րդ մակարդակ։


Նա գրում է. «ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս այցելել ՀՀ կամ Ադրբեջան. Ի՞նչ է սա նշանակում


Ավելորդ լարվածությունից խուսափելու համար զուտ փաստեր շարադրեմ.


1. Նման զգուշացումները լինում են հերթական և արտահերթ:
2. 44 օրյա պատերազմից 2 օր առաջ նման զգուշացում եղավ:
3. Դրան նախորդել էին ադրբեջանաթուրքական զորավարժությունները և սահմանի երկայնքով ադրբեջանական զորքի կուտակումները:
4. Հիմա կարծես զորքի կուտակում չկա, բայց կա լուրջ լարվածություն:
5. Այս զգուշացումը տարածվում է մեր ՊՆ-ի հայտարարությունից հետո:
6. Այս թեմայով երկու օր առաջ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Սալիվանը խոսել է Ալիևի և Փաշինյանի հետ:


Այս պահին դեռ այսքանը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր