Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ       Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև    

20 մայիս 2021 14:01

Հողերի զիջման մասին խոսք չկա, այդ փաստաթուղթն էլ ինձ բավարարում է.Սա էլ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի պատասխանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ևս տեղյակ չէր, թե ինչ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել Նիկոլ Փաշինյանն ու այսօր է տեղեկացել այդ մասին։ Քերոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի կարող ասել, թե ինչ փաստաթղթի ստորագրման մասին է խոսքը։

«Հողերի զիջման մասին խոսք չկա»,- վստահեցնում է Վահան Քերոբյանը:

Լրագրողի հարցին՝ ինչի՞ մասին է փաստաթուղթը՝ Քերոբյանը պատասխանեց, որ չի կարող ասել։Քերոբյանը հերքեց նաև Միքայել Մինասյանի տեղեկությունները, թե բանակցվում է նաև Տավուշի մարզից հինգ գյուղեր հանձնելու մասին հարցը։ Վերջինս չի հավատում Մինասյանի հայտարարություններին ու կարող է բազմաթիվ հարցեր թվարկել, որում Մինասյանը սխալ է եղել։

«Ըստ փաստաթղթի՝ մեր կողմից ոչ մի զիջում չի նախատեսվում»։

Պնդմանը, թե Փաշինյանը հայտարարում էր, որ ժողովրդի մեջքի հետևում փաստաթուղթ չի ստորագրելու, բայց սա արդեն երրորդ փաստաթուղթն է, Քերոբյանը նշեց.

«Ճիշտն ասած աշխատանքային պրոցս է, ես էդ ոլորտի մասնագետը չեմ։ Իմ ունեցած տեղեկատվությունը ինձ անձամբ՝ որպես հայերնասեր մարդու, բավարարում է այս պահին»:

Նախարարի պաշտոնակատարի կարծիքով՝ փաստաթղթի բովանդակությունը շուտով կհանրայնացվի և այդտեղ մեծ խնդիր չկա։

Հանրությունը իրավունք ունի իմանալու դրա մասին։ Չնայած ինքը չէ հրապարակողը, բայց վստահ է, որ ճիշտ ժամանակին կտեղեկացվի։
«Գիտեք, որ մեր կառավարությունն ամենաբաց կառավարությունն է, որ եղել է ՀՀ-ում»,- եզրափակեց Քերոբյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր