Հայաստանի համար գազի գինը կարող է զգալիորեն բարձրանալ          Տեքստիլի գծով գործարանները լինելու են Գյումրիում՝ կտորի արտադրությունից մինչև կարի ֆաբրիկաներ       «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում, կան վիրավnրներ    

22 մայիս 2021 15:40

Ի՞նչ հմտություններ են որոշել կատարելագործել ադրբեջանական բանակում

Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերը համատեղ մարտավարական վարժանքներ են անցկացրել, որոնց ընթացքում մշակվել են դիվերսանտ խմբերի ոչնչացման եւ հակաահաբեկչական գործողությունների իրականացման հմտությունները, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:


Ըստ աղբյուրի` զորավարժությունների ընթացքում հատուկ խմբերը «լուծել են օրվա տարբեր ժամերին պայմանական թշնամու պաշտպանության խորքերը գաղտնի ներխուժման եւ դարան կազմակերպելու, ինչպես նաեւ հրամանատարական կետի եւ ռազմական նշանակության օբյեկտների գրավման խնդիրները»:




«Հատուկ ուշադրություն է դարձվել քողարկված տեղաշարժման կազմակերպմանը, դիվերսիոն խմբերի ոչնչացմանը, հակառակորդի սադրանքների ճնշմանը եւ հակաահաբեկչական գործողությունների առանձնահատկությունների ուսումնասիրությանը»,- հավելել են ՊՆ-ում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր