Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին    

24 մայիս 2021 11:40

Հիմա թշնամին առաջ եկած հատվածում հանգիստ տեղավորված է.Պերեգավորներ» են գնացել թշնամու հետ. ասում են՝ նրանց թիվը պակասել է

Սյունիքի մարզի Խոզնավար գյուղում իրավիճակը նույնն է, որևէ փոփոխություն չկա, թշնամին շարունակում է մնալ առաջ եկած հատվածում։ Այս մասին 168.am–ին տեղեկացրեց Խոզնավարի գյուղապետ Վարո Գրիգորյանը։

Գյուղապետի խոսքով՝ մայիսի 20-ին, երբ թշնամին կրկին 1,5 կիլոմետր առաջ էր եկել, նույն օրը նրանց հետ են ուղարկել։

«Հիմա թշնամին առաջ եկած հատվածում հանգիստ տեղավորված է։ Ես երեկ այս բարձունք չեմ բարձրացել, բայց մերոնք ասում են, որ թշնամու թիվը քչացել է, չգիտեմ։ «Պերեգավորներ» են գնացել թշնամու հետ, ու ասում են, նրանց թիվը պակասել է։ Հիմա չգիտեմ՝ ինչ է լինելու, մեր զինվորականները կանգնած են»,- նշեց Վարո Գրիգորյանը։

Նա նաև ընդգծեց, որ բանակցությունների վերաբերյալ մանրամասներ չգիտի, մեկ ասում են՝ Ներքին Խնձորեսկում պետք է բանակցեն, մեկ՝ Սև լճի տարածքում։

«Հիմա գյուղում հանգիստ է, մարդիկ իրենց բանուգործին են, տեսնենք՝ վերջն ինչ կլինի, բայց որ նրանք պետք է հեռանան՝ սա հաստատ է»,- եզրափակեց Վարո Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր