ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում          Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել       Տեսանյութ.Ըստ տեղեկությունների, հակառակորդն ադրբեջանական Մազամ գյուղի կողմից մուտք է գործել Ներքին Ոսկեպար    

28 մայիս 2021 10:48

Մեծ ճնշում Այվազյանի և բոլոր դեսպանների տեղակալների վրա.Փաշինյանի հետ կտրականապես հրաժարվել են աշխատել Հայաստանի մի քանի առանցքային դեսպաններ

Հայաստանի ԱԳՆ-ում տիրող իրավիճակի մասին. Տեղեկատվությունը հաստատված է մի քանի աղբյուրներից: Այս մասին Տելեգրամի ալիքում գրել է ռուսաստանաբանկ մեդիամագնատ, հայազգի լրագրող, հրատարակիչ, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ, «Բալթիական մեդիախումբ» հոլդինգի նախագահ Արամ Աշոտի Գաբրիելյանովը:


«Առաջինը՝ նախարար Այվազյանը հրաժարական տվեց Փաշինյանի այն խոսքերից հետո, թե սահմանազատման և հողերի հանձնման վերաբերյալ դիրքորոշումը համաձայնեցված է ԱԳՆ-ի հետ։ Այվազյանը Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում շատ կոշտ ձևով ասաց, որ ազգի դավաճանի հետ չի աշխատելու։ Այսօր երեկոյան հրաժարական են տվել Այվազյանի բոլոր տեղակալները։ Նաեւ կտրականապես հրաժարվել են աշխատել Փաշինյանի հետ եւ հրաժարական են տվել Հայաստանի մի քանի առանցքային դեսպաններ։ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Եվրամիությունում, Գերմանիայում, Ավստրիայում դեսպանները հրաժարական են տվել։ Բացատրությունը մեկն է՝ ԱԳՆ աշխատակիցները կտրականապես դեմ են սահմանազատմանը, մինչև Արցախի կարգավիճակի հստակ կկարգավորումը: 


Ինչպես ասում են ԱԳՆ-ում , եթե Փաշինյանը ստորագրի դավաճանական պայմանագիրը, Արցախի մասին կարելի է մոռանալ։ Իրադարձությունների խթան հանդիսացավ այն, որ Փաշինյանը որոշեց սադրանք կազմակերպել և իր ինտրիգներին կցել ԱՄՆ-ին ու Ֆրանսիային»,- գրել է նա։


Սկսվել է մեծ ճնշում Այվազյանի և բոլոր դեսպանների տեղակալների վրա։ Գործի են դրվել սպառնալիքներ ոչ միայն աշխատակիցներին, այլև նրանց ընտանիքների անդամներին։ Փաշինյանի ոտքերի տակ հողն այրվում է, և նա պատրաստ է ցանկացած ստորության։ Նիկոլի շրջապատի աղբյուրները պատմում են, որ Փաշինյանը հիստերիկության մեջ զանգահարում է բոլոր ուժայիններին եւ պահանջում ճնշում գործադրել ԱԳՆ աշխատակիցների վրա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր