Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 6-ի համար          Ապրիլի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Այս պահին Ռուսաստանն օդային կապ չունի ԵՄ երկրների հետ, նույնը կպատահի նաև Հայաստանի հետ, եթե միանա ԵՄ-ին    

28 մայիս 2021 11:50

ՀՀ ՊՆ–ն` Նախիջևանում կրակոցների մասին

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Նախիջևանի ուղղությամբ իբր հայկական կողմի կրակոցների հետևանքով ադրբեջանցի մեկ զինվոր է վիրավորվել։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկությունը, թե հայկական ԶՈւ-ն Նախիջևանի ուղղությամբ կրակ է բացել, չի համապատասխանում իրականությանը։ Հարցմանն ի պատասխան` այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են` իբր հայկական կողմի կրակոցների հետևանքով ադրբեջանցի մեկ զինվոր է վիրավորվել։

«Ադրբեջանական կողմի տարածած տեղեկություններն ուղղակի սուտ են»,–ասացին ՊՆ–ից։
Իսկ ինչ վերաբերում է իրավիճակին Սև լճի և Կութի ուղղությամբ, ապա այս պահին այն հանգիստ է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր