Սպասվում է տեղումներ և մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա          Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ»       Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»    

28 մայիս 2021 16:39

Շուռնուխի համար լացողները. Սյունիքում սերունդ է մեծացել, որ չի տեսել, որ այդտեղ Ադրբեջան է եղել.ինչու եք ընդունել օրենք

Մենք չպետք է վախենանք ոչ մի բանից, պետք է գնանք մեր երկրի պարիսպները գծենք։ Այնտեղ, որտեղ կարծում ենք, որ պարիսպ պետք է չլինի, որովհետև այդտեղով պետք է անցնենք, մենք պետք է ասենք՝ այդտեղ պարիսպ պետք է չլինի, բայց դա ինչ կապ ունի այն բանի հետ, թե Մեղրիի և Նախիջևանի սահմանը որտեղով է անցնում կամ Ջերմուկի սահմանը որտեղ է գծվում։ Այս մասին ՔՊ համակիրների հետ զրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Շուռնուխի համար լացողները։ Հասկանում եմ, որ Սյունիքում սերունդ է մեծացել, որ չի տեսել, որ այդտեղ Ադրբեջան է եղել, բայց լավ, թող իրենց կուսակցական բոսերին հարցնեն, թե 2010թ. ինչու եք ընդունել օրենք՝ համայն աշխարհին դեյուրե արձանագրելով, որ Շուռնուխից այն կողմ Ադրբեջանի Հանրապետություն է»,- հայտարարեց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր