Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

31 մայիս 2021 10:00

Փաշինյանը սպառնացել է՝սկզբունքի հարց է, եթե դահլիճը չլցվի, պատասխանատուները լուրջ խնդիրներ կունենան

Երեկ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել նաև Վանաձոր քաղաքում: Այս այցի հետ կապված past.am-ի Լոռու աղբյուրները ուշագրավ մանրամասներ են հայտնում: Ըստ այդմ, նախ՝ Փաշինյանը հանձնարարել է հանդիպումը կազմակերպել անպայման նույն դահլիճում, որտեղ նախօրեին հանդիպում է ունեցել Ռոբերտ Քոչարյանը: Ասել է, որ սկզբունքի հարց է, ու սպառնացել, որ եթե դահլիճը չլցվի, պատասխանատուները լուրջ խնդիրներ կունենան: Որպեսզի այս հանձնարարությունը պատշաճ կատարվի, ըստ մեր տեղեկությունների, Վանաձորի մերձակա գյուղերից կազմակերպել ու մեքենաներով մարդկանց են բերել հանդիպմանը: Հանդիպումից հետո Վանաձորում Փաշինյանը քայլել է մոտ 300-400 մետր, ընդ որում, այդ ամբողջ տարածքում գտնվող բոլոր շենքերի բոլոր շքամուտքերի մոտ ոստիկաններ են եղել կանգնած: Ըստ մեր աղբյուրների, անվտանգության նման ծավալի «ծրագիր» իրականացնելու համար, տարբեր տեղեկություններով, 20-30 «Գազելով» ոստիկաններ են Երևանից տեղափոխվել Վանաձոր:  Ավելին, Վանաձորից ստացվող տեղեկություններով, այդ ընթացքում նշյալ շենքերի բնակիչներին թույլ չեն տվել նույնիսկ տանից դուրս գալ: Մի խոսքով, հնարավոր ու անհնար ամեն միջոց կիրառվել է, որ իրենց «գծած» ու պլանավորած ընթացքից որևէ շեղում չլինի:


 Աղբյուրը՝ Past.am:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր