Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

31 մայիս 2021 12:48

Տեսանյութ.Լարված իրավիճակ.զոհված զինծառայողների մարմինները տարբեր տեղերում պահել են, հիմա աստիճանաբար հանում են.Այսօր պետք է մինչև վերջ գնանք

Անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատ Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ փակել են Հերացի փողոցը, որտեղ այս պահին լարված իրավիճակ է:


Նա հայտարարեց, որ զոհված զինծառայողների մարմինները տարբեր տեղերում պահել են, հիմա աստիճանաբար հանում են. «Այսօր պետք է մինչև վերջ գնանք»:
Ղուկասյանը փոխանցեց, որ այս պահին Հերացիի դիահերձարանի մոտ են. «Երկու օր առաջ բացահայտվել է մի բան, որն այսօր պարզվում է: Թվերի մեջ անճշտություն եմ գտել: Նույն ամսաթվով մարմինները, որ բերվել են, այդ մարմինների մեջ թվային անճշտություններ կան: Օրինակ նոյեմբերի 23-ին 21 մարմին է եկել ընդամենը Արցախի մորգ, բայց թվերի մեջ կա այնպիսի խայտառակ վիճակ, որ մոտ 200 մարմին անհայտ տեղ է եղել, որը հիմա հայտնվել է»:


Ղուկասյանի խոսքով, տարբեր տեղերից մարմիններ են ի հայտ գալիս. «Մարմինները տարբեր տեղեր պահել են, մորգի սառնարաններում և այլն, հիմա աստիճանաբար հանում են ու տալիս հարազատներին, ուղղակի պայմանական գործի մեջ սխալը չէին ուղղել, չէին մտածում, որ բացահայտվելու է»,-ասաց նա:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր