Այս փաստաթուղթը ասք է այն մասին, թե ինչպես կապիտուլյանտը բավարարեց Ալիևի հերթական պահանջը          Բաքուն ակնկալում է, որ Երևանը կփոփոխի ՀՀ սահմանադրությունը վերացնելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները       Կրկին խաբեությունների նոր ալիք է. առաջարկում են ինչ-որ գործողություններ անել, հավելված ներբեռնել    

01 հուն 2021 11:02

Անահիտ Ավանեսյանը դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ներողություն է խնդրել

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ներողություն է խնդրել պատերազմում զոհվածների հարազատներից:




Այս կապակցությամբ նա գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ նշելով, որ իր բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չի այցելել և համոզվել դիակների պատշաճ պահպանման պայմանների հարցում:


«Վստահեցնում եմ, որ վերջին տարում Դատաբժշկական կենտրոնը արել է հնարավորը դատաբժշկական փորձաքննությունները և նույնականացման գործընթացը ապահովելու համար: Ինչպես երեկ նշվել էր Առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ արձանագրված փաստի հետ կապված կիրականացվի ծառայողական քննություն՝ համապատասխան հետևանքներով: Հարկ եմ համարում նորից նշել, որ նախարարությունը միշտ աշխատել է ապահովել թափանցիկ տեղեկատվություն և մշտապես կապի մեջ է զոհերի հարազատների հետ: Այսօր Դատաբժշկական կենտրոնը նորից տեղեկատվություն կհրապարակի դիակների և մասունքների փորձաքննությունների ընթացքի և արդյունքների վերաբերյալ: Նշեմ, որ դիահերձարաններում գտնվող դիերը և մասունքները արդեն իսկ փորձաքննված են և տեղեկատվությունը արդյունքների մասին մշտապես հասանելի է եղել հարազատներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նշել է նախարարի պաշտոնակատարը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր