Ռուսական Սու-35Ս կործանիչները սկսել են վերատեղակայումը Բելառուսում          Եթե հայերն ապրում են Ադրբեջանում, ապա ադրբեջանցիները ևս կկարողանան նախկինի պես ապրել Հայաստանում.Շաֆիև       Տեսանյութ.Խոշոր հրդեհ Բաքվում. ռուսական դեսպանատան մոտ շենք է այրվում    

02 հուն 2021 11:15

Թուրքիան Վրաստանը տեսնում է որպես տարածաշրջանային համագործակցության բանալի

Թուրքիան Վրաստանը տեսնում է որպես տարածաշրջանային համագործակցության բանալի։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ մամուլի ասուլիսում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։


Էրդողանի խոսքով, նրանք կիսել են նաև իրենց տեսակետները տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:


Մենք հավատում ենք, որ կարող ենք իրականացնել տարբեր աշխատանքներ, որոնք կամրապնդեն և կբարձրացնեն մեր տարածաշրջանի նշանակությունն ու խաղաղությունը: Այս համատեքստում շատ կարևոր է Ադրբեջանի հետ եռակողմ համագործակցությունը: Մենք՝ Թուրքիան, աջակցում ենք բոլոր տեսակի եռակողմ համագործակցությանը՝ լինի դա Վրաստան-Ադրբեջան-Հայաստան, թե Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա: Մենք նաև որոշեցինք հնարավորինս արագ անցկացնել գերագույն ռազմավարական խորհրդի նիստ: Օգտագործելով առկա մեխանիզմները՝ մենք շարունակում ենք ամուր քայլեր ձեռնարկել:


Եվ վերջում, նկատի ունենալով դա, հույս եմ հայտնում ու վստահ եմ, որ մեր տեսակետները և հանդիպումը կնպաստեն և կզարգացնեն մեր միջև առկա հարաբերությունները», - ասել է Էրդողանը:


Ղարիբաշվիլին հայտարարել է, որ պատրաստ են շատ ակտիվ աշխատել, համագործակցել և միասին իրականացնել բազմաթիվ նախագծեր։


«Բնականաբար, մենք անդրադարձանք տարածաշրջանում տիրող իրավիճակին: Ես պարոն նախագահին ներկայացրի իրավիճակը մեր երկրում: Բնականաբար, մենք շոշափեցինք նաև օկուպացիային վերաբերող հարցերը: Իհարկե, խաղաղությունն այլընտրանք չունի: Բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: Այս լավատեսությամբ և ոգևորությամբ ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, պարոն նախագահ, որ մենք պատրաստ ենք շատ ակտիվ աշխատել, համագործակցել և միասին իրականացնել շատ նախագծեր: Կրկին շնորհակալություն, մեր մեծ ցանկությունն է ձեզ տեսնել Թբիլիսիում», - ասել է Իրակլի Ղարիբաշվիլին:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր