Օշականցի Գեւորիկն ազատ է արձակվել․ «Հրապարակ»          Փրայմերիզն իրականում հեքիաթ էր. Փաշինյանն է կազմել ցուցակի դասավորությունը՝ հատիկ առ հատիկ․ «Իրավունք»       Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 8-ի համար    

03 հուն 2021 12:29

Ոչ ոքի չկարողացան համոզել՝ԱԳՆ բոլոր փոխնախարարները հրաժարական են տվել և հրաժարվել են մասնակցել կառավարության նիստին. Mediaport

Արտաքին գործերի փոխնախարարներ Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցն ու Արմեն Ղևոնդյանը աշխատանքից ազատման դիմումներ են գրել: Գրում է Mediaport տելեգրամյան ալիքը։

«Mediaport-ի կառավարության աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանն արդեն ստացել է փոխնախարարների դիմումները:

Վաղ առավոտից կառավարությունից փորձել են համոզել փոխնախարարներին հետ վերցնել դիմումներն ու ներկայացուցիչ ուղարկեն կառավարության նիստին, սակայն մերժում են ստացել: ԱԳ նախարարության ներկայացուցչի աթոռը դատարկ է:

Մայիսի 31-ին էլ պաշտոնապես հաստատվեց ԱԳ փոխնախարար Գագիկ Ղալաչյանի ազատման լուրը:

Հիշեցնենք, որ ԱԳՆ-ում հասունացած բունտի պատճառը Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև ուղիղ կապն է, ինչի հետևանքով Փաշինյանն առանց ԱԳՆ-ին անգամ տեղյակ պահելու Ադրբեջանի շահերից բխող հայտարարություններ է անում, հակահայկական բովանդակությամբ փաստաթղթեր ստորագրելու խոստումներ է տալիս՝ կրկնելով ադրբեջանական պրոպագանդայի թեզերը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր