Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, բայց այսօր իրենց հարազատները, հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում          Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել       Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է    

08 հուն 2021 15:47

Մուրադովը կտրուկ քայլերի կգնա, եթե այսօր չվերադարձնեն մեր գերեվարված զինծառայողին

Hraparak.am-ը գրում է.

Գեներալ- լեյտենանտ Ռուստամ Մուրադովը բանակցություններ է վարում այսօր գերեվարված հայ զինծառայողին վերադարձնելու կապակցությամբ և հուսադրում է, որ այսօր մեր զինծառայողը կվերադարձվի։ Այս մասին «Հրապարակին» ասաց գնդապետ Բորիս Ավագյանը, որը սերտ կապեր ունի Մուրադովի հետ․

«Ռուսաստանի Դաշնության ղեկավարության հանձնարարականով՝ ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ- լեյտնենատ Ռուստամ Մուրադովը մեծ ջանքերի շնորհիվ ,օգտագործելով ՌԴ խաղաղապահների ամբողջ ռեսուրսը, վարում է բանակցություններ, և հուսադրում է, որ մի քանի ժամում կպարտադրի ադրբեջանցիներին վերադարձնել մեր զինծառայողին, որը գերեվարվել է ադրբեջանցիների կողմից։ Խոստանում են, որ շատ կտրուկ քայլերի կգնան, եթե այդ զինծառայողը չվերադարձվի այսօր»,- ասաց Ավագյանը։ 

Հիշեցնենք, որ մինչ Մուրադովը բանակցում է ադրբեջանական կողմի հետ մեր զինծառայողի վերադարձի հարցով, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզում նախընտրական քարոզարշավ է իրականացնում։

Ավելի վաղ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ  «հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծայառող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը Ա. Քաթանյանի՝ դիվերսանտ լինելու մասին չի համապատասխանում իրականությանը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր