Հրե ձիու տարին 2026թ-ին հաջողություններ կբերի Արևելյան հորոսկոպի այս կենդանակերպի նշաններին          Մեծագույն հաղթանակները տեղի են ունենում ոչ թե ռազմի դաշտում, այլ մարդու ներսում, երբ սուրը դառնում է ժանգ, խաչը շարունակում է խոսել       Բագրատ սրբազանը փոխնախագահ Վենսին ուղղված նամակում խնդրում է միջամտել գերիների ազատման ու եկեղեցու դեմ ճնշումների հարցում    

09 հուն 2021 13:40

Ալիևի պատասխանը Փաշինյանին՝գարեջուր վաճառողի փոխարեն պատրաստ է հանձնել 2 թոփալ ոչխար, իսկ Աննա Հակոբյանի փոխարեն՝ 1 էգ էշ.hraparak

Երեկ Նիկոլ Փաշինյանը հերթական անհավասարակշիռ արտահայտությունն արեց, թե պատրաստ է իր որդուն՝ Աշոտ Փաշինյանին փոխել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հետ․
«Ալիևին պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց»,- հայտարարեց Փաշինյանը:
Դիմելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ նա նշեց, որ լիազորում է իրենց բանակցել այդ թեմայով: «Հանկարծ չմտածեք էմոցիոնալ բան եմ ասում: Ասում եմ պաշտոնապես: Գնացեք, բանակցեք»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ սպասում է նրանց պատասխանին: 

«Հրապարակ օրաթերթին» հավաստի տեղեկություններ են հասել, որ Փաշինյանի այս հայտարարությունը գազազեցրել է Ալիևին, մասնավորապես, որ նա կիսահարբած վիճակում պաշտոնապես նման առաջարկներ է անում իրեն, Ալիևն իր մոտ է կանչել Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության ղեկավար Ալի Նագիևին և հանձնարարել օպերատիվ կապի միջոցով հայկական կողմին փոխանցել հետևյալը, որ «գարեջուր վաճառողի փոխարեն ինքը պատրաստ է հայկական կողմին հանձնել 2 թոփալ ոչխար, իսկ Աննա Հակոբյանի փոխարեն՝ 1 էգ էշ»։ Տեղեկությունը մեկնաբանելու համար կապվեցինք գնդապետ Բորիս Ավագյանի հետ, նա ասաց, որ ինքն էլ ունի նման ինֆորմացիա։ 

Մեզ ասացին նաև, որ երեկ Ռուստամ Մուրադովը մեծ դժվարությամբ է կարողացել հետ բերել գերեվարված մեր զինծառայողին, քանի որ Փաշինյանի այս կիսահարբած վիճակում արած հայտարարությունը սաստիկ կատաղեցրել է Ալիևին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր