Այսօրվանից սկսվում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին շաբաթապահքը՝ Առաջավորաց պահքը, որն է խորհուրդը          Հունվարի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին հունվարի 26-ից փետրվարի 1-ն ընկած շաբաթվա ընթացքում    

10 հուն 2021 14:49

ՄԻԵԴ որոշմամբ՝ Ադրբեջանը տրամադրել է 6 հայ զինծառայողների վիճակի մասին փաստաթղթերը

Սույն թվականի մայիսի 27-ին Ադրբեջանի կողմից գերեվարված վեց հայ զինծառայողների հիմանարար իրավունքների պաշտպանության մասին ՀՀ կառավարության դիմումին ի պատասխան՝ սույն թվականի հունիսի 8-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ նշված զինծառայողների նկատմամբ ուժի մեջ է 2020 թվականի նոյեմբերի 3-ի միջնակյալ միջոց կիրառելու որոշումը, այնպես ինչպես մյուս գերեվարված և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ: Այս մասին  տեղեկանում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից:


Միաժամանակ Եվրոպական դատարանի որոշման հիման վրա Ադրբեջանի կողմից տրամադրվել են զինծառայողների առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերը, ինչպես նաև վերջիններիս առաջադրված մեղադրանքները:




Եվրոպական դատարանը նույն օրը մերժել է նաև Ադրբեջանի դիմումը, որով վերջինս պահանջել էր վերացնել իր կողմից գերեվարումը չհաստատված անձանց նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցները: Վերջիններս շարունակում են մնալ ուժի մեջ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր