Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

12 հուն 2021 16:19

«Ծերուկ Լինքոլն», առանձնատուն Ծիծեռնակաբերդի խճուղում․ Լևոն Տեր-Պետրոսյանի գույքի և եկամուտների հայտարարագիրը

Factor.am-ը շարունակում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնող անձանց գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը ներկայացնող շարքը։ Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորող, Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած ցուցակն աչքի չի ընկնում բազմազանությամբ։ Ավելին, վերջին 15 տարում Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարագիրն էական փոփոխություններ չի կրել։

ԿԸՀ-ին ներկայացրած հայտարարագրում Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է 5 անշարժ գույք։ Մեկը 813.35 քմ մակերեսով առանձնատունն է Ծիծեռնակաբերդի խճուղում, մյուսները՝ հողամաս և հասարակական տարածքներ Կորյունի և Վարդանանց փողոցներում։

«Շարժական գույք» բաժնում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարագրել է 1997 թվականի արտադրության «Լինքոլն Թաունքար» ավտոմեքենա։
Որպես եկամուտ՝ Հայաստանի առաջին նախագահը հայտարարագրել է շուրջ 11 մլն դրամ՝ ստացված Կենսաթոշակային հիմնադրամից։ Մաշտոցի անվան Մատենադարանից, որպես գիտական կադրերի պատրաստման վճար, Տեր-Պետրոսյանը մեկ տարվա կտրվածքով ստացել է 119 հզր 963 դրամ, «Իմպրեսո» ՍՊԸ-ից ՝ 1 մլն 200 հզր դրամ։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ունեցել է 2010 դոլար։
Թանկարժեք գույք (անշարժ և շարժական գույք աղյուսակներում չնշված և 8 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող գույք) Լևոն Տեր-Պետրոսյանը չի հայտարարարագրել։ Դատարկ է նաև արժեթղթի և այլ ներդրումների բաժինը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր