«Դոմփել» բառը հայհոյանք չի, հայհոյանքը սեռական բնույթի բառեր արտաբերելն է          Երբ ելույթ ունենամ և հնչի Քոչարյանի անունը, ասելու եմ՝ «կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը»       «Պատրոն Դավոյին» պատկանող ՍՊԸ-ն Հայաստանին մոտ 30 մլն դրամի ավիացիոն տեխնիկա է նվիրում    

14 հուն 2021 13:00

Ականապատ տարածքների քարտեզները չափազանց հեռագնա և կարևոր նշանակություն ունեն Բաքվի և նաև Անկարայի համար

Ականապատ տարածքների քարտեզները ստանալու խնդիրը Բաքվի բռնապետի համար ունի չափազանց հեռագնա և կարևոր նշանակություն, ինչի պատճառով Հայաստանի պարտվողական վարչախմբի վրա կիրառվում էր հսկայական ճնշում։
Հնարավորին արագ ականազերծումը Բաքվին և նաև Անկարային պետք է ոչ թե Արցախից բռնազավթված տարածքներում զանգվածային բնակեցման գործընթաց սկսելու, այլ հաջորդ հնարավոր պատերազմին նախապատրաստվելու համար դրանցում ռազմականացված գոտիներ ձևավորելու նպատակով։
Նման ռազմականացված տարածքների ստեղծումը նպատակ է հետապնդելու հնարավորին արագացնելու և դյուրացնելու ոչ միայն Արցախի վերջնական բռնազավթումը, այլ «լավագույն հեռանկարում» նաև Հայաստանը մասնատելը։
Սրան զուգահեռ, ակնհայտ է, որ Ռուսաստանի շահերը պահանջում են Արցախում ոչ միայն հայկական հոծ բնակչության գոյություն, ինչն արդարացնում է ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությունը, այլ նաև այդ խաղաղապահների անվտանգության ապահովում, ինչը ենթադրում է ադրբեջանաթուրքական ուժերի արագ ծավալման հնարավորության բացառում։
Ամենայն հավանականությամբ, հենց սա է պատճառը, որ ռուսական կողմը կարծես շահագրգիռ չէր ականապատ տարածքների քարտեզների՝ Բաքվին փոխանցմամբ, և գործընթացը, դատելով առկա տեղեկատվությունից, ընթացել է բոլորովին այլ միջնորդի ջանքերով։
#հարափոփոխ_տարածաշրջանը


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր