Վարչապետի օգնականի մակարդակո՞վ եք հարգում Ցորի տղերքին, ո՞ւր էին վարչապետ֊նախարարները, այս տղաներն արդյո՞ք արժանի չէին          Հայաստանի որոշ դեսպաններ դեսպանընկալ երկրներում շատ վտանգավոր թեզ են առաջ տանում       Զախարովայի կոշտ պատասխանը՝ Բլինկենին, որը ՌԴ-ին մեղադրել էր ագրեսիվ գործողությունների մեջ՝ԱՄՆ-ն պետք է սկսի իրենից, եթե որոշել է միջազգային իրավունքը խախտող երկրներ փնտրել    

18 հուն 2021 10:00

ԱՄՆ-ն ակտիվանում է մեր տարածաշրջա­նում, Թուրքիան դրանից օգտվում է ու իր առաջարկությունն է անում ԱՄՆ-ին․«Իրավունք»

«Շուշիի պայմանագիր» կոչված փաստաթղթում երեք ուղերձ եմ տես­նում»,-«Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով Շուշիում Ալիևի և էրդողանի միջև կնքված պայմանագրին, ասաց թուրքագետ, ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը՝ բացելով փակագծերը.


-Առաջին՝ դա ու­ղերձ էր ուղղված հայ ժողովրդին, և դրանով ցույց են տա­լիս, թե տեսեք, մենք հաղ­թել ենք և շարունակելու ենք ձեզ վրա մեր ագրեսի­ան, ճնշումները:




Երկրորդ ուղերձը ուղղ­ված է տարածաշրջանին, թուրք-ադրբեջանական տանդեմը, որպես աշխարհաքաղաքական միավոր, ցույց է տալիս, որ Հարավային Կովկասում սկսվում է նոր փուլ, դա Թուրքիա­յի գերիշխանության փուլն է: Պատա­հական չէ, որ հայտարարություն ար­վեց, որ պետք է նորից գրեն, շարադրեն Հարավային Կովկասի պատմությունը: Ուժի միջոցով Թուրքիան ցույց է տա­լիս, որ տարածաշրջանում սկսում է իր ծավալապաշտական քաղաքականու­թյան նոր էջը: Բայց չմոռանանք, որ Թուրքիայի ազդեցության ուժեղացումը հնարավոր է Ռուսաստանի ազդեցության թուլաց­ման հաշվին:


Վերջապես, այդ հռչակագիրը, ես կարծում եմ, որ իր մեջ ունի նաև պանթուրքիստական ուղերձ: Թուրքիան աշխարհին ցույց է տալիս, որ տեսեք, մենք համագործակցելով Ադրբեջանի հետ կարողացանք այսպիսի կարևոր հաղթանակ տանել: Իսկ Շուշին, հայ­տարարում են, որ թուրքական մշա­կույթի կենտրոններից պետք է լինի:


-Ալիևը ասաց, որ փաս­տաթղթում կան կետեր, որոնք ընդհանրական են Կարսի պայմանագրի հետ: Ի՞նչ կետեր կարող են դրանք լինել:




-Ես այդ հարցին կպա­տասխանեմ, երբ ամբող­ջապես ուսումնասիրեմ պայմանագիրը: Այս պա­հին դեռ ուսումնասիրում եմ:


-Պարո՛ն Սաֆրաստյան, մեկ հարց ևս՝ հայ ռազմագերիների մա­սին: Ի՞նչ եք կարծում, ռազմագերիների վերադարձին միջամտելով, ԱՄՆ-ն փորձո՞ւմ է այս հարցում, և ընդհանրա­պես՝ տարածաշրջանում իր դերակա­տարումն ավելացնել: Թուրքիան ինչ­պե՞ս է վերաբերվում դրան:


- Բայդենը փորձում է ակտիվա­նալ Հարավային Կովկասում, այդ թվում՝ Արցախի հարցում՝ ի տարբե­րություն Թրամփի: Պատահական չէ, որ ԱՄՆ-ն հանդես է գալիս Մինսկի խմբի համանախագահողների միջ­նորդական դերի ակտիվացման կող­մից:


Կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ-ն ակտիվանում է մեր տարածաշրջա­նում, Թուրքիան դրանից օգտվում է ու իր առաջարկությունն է անում ԱՄՆ-ին, որ ինքը գտնվում է ամերի­կյան քաղաքականության շրջանակ­ներում՝ որպես օժանդակ»,-գրում է թերթը։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր